Monday, 08 06 2026
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

ԱԱԾ-ն հետաքրքրված է Հրայր Անտոնյանով և կաշառք ուզող քննիչով

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է Ջիվան Միքայելյանի՝ հանցագործության մասին հաղորդումներով, որոնք վերաբերում են որոշ պաշտոնյաների անգործությանը կամ գործողություններին:

Ջիվան Միքայելյանը հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկի դիրքերում սպանված 6 զինծառայողներից մեկի՝ Կարո Այվազյանի պապիկն է, ով իր թոռնիկի մահվան մեջ մեղադրում է բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր օրենքի խախտմամբ նրան զորակոչել էին բանակ (Կարոն ԱՄՆ-ում 3 անգամ դատապարտված էր եղել), հետո կաշառք ուզել բանակ չտանելու համար, իսկ սպանությունից հետո փորձում են բոլորին համոզել, թե նա է իր զինակիցներին սպանել, հետո՝ ինքնասպան եղել: Ջ.Միքայելյանը պահանջում է նաև պատասխանատվության ենթարկել Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, նախկինում՝ աշխատակազմի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հրայր Անտոնյանին, նրա ենթակային, որոնց պաշտոնեական գործողությունները երկակի ստանդարտներով են դրսևորվել Ջիվան Միքայելյանի և նրա հարևան, ոստիկանության մայորի իրականացրած շինարարական աշխատանքների կապակցությամբ. եթե վարչական դատարանը որոշի, որ զինվորի պապիկը ապօրինի շինարարություն է իրականացրել, նա պետք է վճարի 2 մլն 700 հազար դրամ, իսկ մայորի «խաթրին» կպնող չի լինի:

Պապիկը թոռնիկի մահվանից 14 օր առաջ դիմել էր Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին՝ տան տանիքը և դրա տակ գտնվող խարխուլ պատը վերանորոգելու կամ փոփոխելու թույլտվություն ստանալու խնդրանքով, որպեսզի տան կաթոցներն ու խոնավությունը վերանան: Տանիքը վերանորոգելու կապակցությամբ թաղապետարանից չեն առարկել, և Ջ.Միքայելյանն սկսել է շինարարությունը: Իսկ թոռնիկի ողբերգական մահվանից հետո արդեն, երբ պապիկը սկսել է զուգահեռաբար աջուձախ բողոքել Կարո Այվազյանի և իր (պապիկին այդ ընթացքում սկսել են անհայտ մարդիկ սպառնալ, որ չբողոքի) ոտնահարվող իրավունքների մասին, հոկտեմբերի 14-ին Ջիվան Միքայելյանի տանն է հայտնվել Հրայր Անտոնյանի ենթակա Սամվել Սիմոնյանը և, ըստ Ջիվան Միքայելյանի, իրենից 10,000 դրամ ուզել, որպեսզի 200,000 դրամի վարչական տույժի չենթարկի: Պապիկը չի տվել, և Սիմոնյանը 200,000-դրամանոց ակտ է կազմել՝ նշելով, թե երկրորդ հարկ է կառուցում: Վարչական ակտը հաստատել է Երևանի քաղաքապետարանը, չնայած պապիկը մինչ այդ դիմել էր Անտոնյանին և վարչական մարմնի ղեկավարին, որպեսզի վերացնեն այդ անհիմն ակտը: Նա նաև տեղեկացրել էր, որ եթե իրեն տուգանում են, ապա ինչու չեն տուգանում անմիջապես իր հարևանությամբ ինքնակամ շինարարություն կատարող, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Վ.Խաչատրյանին, քանի որ նա խախտելով քաղաքաշինական և ճարտարապետական նորմերը՝ մոտ 75-80 քմ մակերեսով շինություն է կառուցել տրանսֆորմատորային կայանի հարևանությամբ: Հրայր Անտոնյանը Ջիվան Միքայելյանին պատասխանել է, թե նրա հարևանը 90-ականներին է ավտոտնակը կառուցել: Իսկ երբ «Ժամանակ»-ն անդրադարձել էր այս խնդրին՝ Հ.Անտոնյանը սպառնացել էր, որ կպատժի նրան, և որ գրելու մեթոդներն իր վրա չեն ազդում. այս երկիրը օլիգարխների երկիր է, ինքը օլիգարխ է՝ տաքսի ծառայություններ, շատ փող, ազդեցիկ ընկերներ ունի, և որ պապիկի նմանները չեն կարող իր վրա ազդել: Իսկ երբ պապիկը իր զոհված թոռնիկի և որպես զոհվածի ընտանիքի անդամ՝ արտոնությունների մասին էր բարձրաձայնել, Անտոնյանը պատասխանել էր՝ ապաշնորհ պապ ես, փող չես տվել, որ միակ կերակրող թոռդ չգնար Ղարաբաղ ու չզոհվեր: Բաժնի պետը նաև հայտնել էր, որ ինչքան Կարոյի պապիկը պայքարի, այնքան իր համար լավ կլինի՝ իր պաշտոնը կբարձրացնեն: Եվ այդպես էլ եղել էր. երկրորդ արձանագրությունն էին կազմել նույն բաժնի աշխատակիցները՝ նշելով, թե Ջ.Միքայելյանը շարունակել է շինարարությունը, և 2.5 միլիոնանոց վարչական ակտ էին կազմել ու ուղարկել վարչական դատարան: Հաշվի չէին առել Ջ.Միքայելյանի ընտանեկան դրությունը. նրա խնամքին է զոհված թոռնիկի դպրոցական եղբայրը, 94-ամյա մայրը, որդու ընտանիքը: Իսկ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը՝ Կյաժ Էդոն, Հրայր Անտոնյանին, որպես «պարգևատրում», տարել էր իրեն տեղակալ:

Ջիվան Միքայելյանը երեկ տեղեկացրեց, որ վարչական ակտը վիճարկելու հետ կապված նիստը նշանակված է հուլիսի 20-ին: Իսկ մինչ այդ, նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ համապատասխան իրավասու ատյաններ ուղարկված հարցադրումների և հաղորդումների կապակցությամբ, Ջիվան Միքայելյանին հրավիրել էին ԱԱԾ՝ առերեսումներ արել Հրայր Անտոնյանի հետ: Կարոյի պապիկը կասկած ունի, որ Հրայր Անտոնյանը փորձում է բողոքը «շուռ տալ» իր՝ բողոքողի դեմ. ստորագրություններ են հավաքել, որ իբր կողքի հարևան մայորը ավելի վաղ է կատարել կառուցապատումը և օրինականացրել, իսկ ընդհանրապես պապիկի՝ իրեն վերաբերող մնացած հայտարարությունները զրպարտություն են: ԱԱԾ-ին նաև հետաքրքրել է, թե Ջիվան Միքայելյանն ինչո՞ւ է հատկապես Զարուհի Փոստանջյանին դիմել: Նա էլ պատասխանել է, որ պարզապես համակրում և ընդունում է այդ կուսակցության առաջնորդին: Հիշեցնենք, որ Հրայր Անտոնյանը նաև Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ վերջերս համաներված Տիգրան Փոստանջյանի վերադասն էր: Տիգրանը կալանավորվել էր ապօրինի վարձատրություն «ստանալու» մեղադրանքով, որն այդպես էլ չապացուցվեց դատարանում: Այդ գործելաոճն իրավապաշտպաններն ու հասարակության մի մասը պայմանավորեց քաղաքական դրդապատճառներով. նպատակը Տիգրանի քրոջ՝ Զարուհի Փոստանջյանի ակտիվ գործունեությունը կասեցնելն էր, որն իրականացնում է մարդու իրավունքների և պետության օրինական շահերի պաշտպանության բնագավառում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում