Monday, 20 07 2026
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում

ՄԻԵԴ աննախադեպ վճիռը Մարտի 1-ի առնչությամբ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որը փաստացի առնչվում է Մարտի 1-ի գործին կամ դրա վերաբերյալ, այսպես ասած, մինչ այժմ եղած պաշտոնական՝ նախկին իշխող համակարգի, նախկին իշխանության վարկածներին:

Ինչպես համացանցում ՄԻԵԴ որոշման մասին հայտնել է Մարտի 1-ի գործով տուժողների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը, ՄԻԵԴ-ը փաստացի ջախջախել է Մարտի 1-ի, այսպես ասած, նախկին իշխանության վարկածը: Այդպիսով, ՄԻԵԴ-ը փաստացի կայացնում է, այսպես ասած, նախադեպային որոշում Մարտի 1-ի վերաբերյալ՝ քաշելով յուրօրինակ գիծ գործի մինչ այժմ՝ մինչ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը եղած ընթացքի և հետագա զարգացումների միջև:

ՄԻԵԴ որոշման առանցքային էությունը, սակայն, այն չէ, որ մինչ այժմ եղած ընթացքն է ջախջախվում: Այդ առումով Հայաստանում այդ ընթացքի, մեղմ ասած, խնդիրները հանրայնորեն բացահայտված և հասարակական ընկալումների առումով ջախջախված են վաղուց: Այստեղ հարցն այն է, որ ՄԻԵԴ որոշումը փաստորեն արձանագրում է, որ գործի հետագա ընթացքը չի կարող ենթակա լինել ներկայիս դատական համակարգով քննությանը, քանի որ դա այն համակարգն է, որը փաստորեն մինչև այժմ որոշումներ է կայացրել և գործը դիտարկել է բացարձակապես սխալ ուղղությամբ: Հետևաբար դե ֆակտո առաջանում է խնդիր, որ Մարտի 1-ի գործի բացահայտման համար անհրաժեշտ է դատական, այսպես ասած, այլ համակարգ կամ պարզապես «անցումային արդարադատության» մեխանիզմ: Այլ կերպ ասած՝ ՄԻԵԴ որոշումը կարևոր է դառնում այն հանգամանքով, որ փաստորեն Հայաստանում «անցումային արդարադատության» մեխանիզմի կիրառման միջազգայնորեն իրավաքաղաքական լեգիտիմ հիմք է: Այստեղ է ՄԻԵԴ որոշման առանցքային նշանակությունն ու աննախադեպությունը:

Ըստ այդմ՝ կարևոր է դառնում, թե Եվրոպական դատարանի որոշումն ինչպիսի իրավաքաղաքական արձագանք կստանա արդեն Հայաստանում, ինչ կիրառություն կգտնի այդ որոշմանը նոր իշխանությունը՝ իրավական և քաղաքական ասպեկտում: Այլ կերպ ասած՝ ՄԻԵԴ որոշումը Մարտի 1-ին առնչվող գործի առիթով է, սակայն գործնականում այն ստեղծում է հայաստանյան արդարադատության ամբողջական գործունեության հետ կապված նախադեպային իրավիճակ, որը կարող է առնչվել այդ համակարգի արդյունավետության և արդարադատություն իրականացնելու հարցում կարողունակության ամբողջական գնահատմանը կամ վերագնահատմանը՝ դրանից բխող իրավաքաղաքական որոշումների հնարավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում