Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կաթոլիկների հետ հանդիպման ժամանակ իր մեքենա է հրավիրել կուսակրոն Ֆաբիան Բաեսին, ով, ինչպես պարզվել է, հովվապետի ընկերն է: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բաեսն առանձին հրավեր չի ունեցել հովվապետի հետ հանդիպման համար: Նկատելով իր ծանոթին ամբոխի մեջ՝ Ֆրանցիսկոսը նրան ձեռքով ողջունել է և խնդրել անվտանգության աշխատակիցներին նրան հրավիրել շրջելու «պապամոբիլով», որով հովվապետը տեղաշարժվում է քաղաքում: Բաեսի խոսքով՝ ինքը Ֆրանցիսկոս պապի հետ ծանոթ է 1990-ականներից, երբ նա դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Պապն իր մեքենա էր հրավիրել Դաունի համախտանիշով 17-ամյա դեռահասին:










































