Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Եվրատեսիլին» ուղարկում են դեղագործական արմատներով կոմիկի

«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ն: Այս տարի մրցույթն անցկացվելու է Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում՝ «Միացիր մեզ» խորագրով:

Արդեն մի քանի օր է՝ Facebook-ում քննարկվում է, թե ճիշտ էր արդյոք Արամ Mp3-ի ընտրությունը: Մի մասը կարծում է, որ պետք էր պրոֆեսիոնալ երգչի ուղարկել, մյուս մասը, ընդհակառակը, «Եվրատեսիլը» լուրջ մրցույթ չդիտարկելով, կարծում է, որ ճիշտ են Արամ Mp3-ի ընտրության հարցում, քանի որ նա միաժամանակ նաև տաղանդավոր է, կկարողանա բեմում աչքի ընկնել իր յուրահատկությամբ:

Երաժշտագետ Գիսանե Պալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հարգում է Արամ Mp3-ին, կարծում, որ նրա հումորը, ճաշակը, գումարվելով որպես երգչի՝ նրա ունակություններին, նոր գույն պետք է հաղորդի:

«Համենայնդեպս, ես շատ ուրախ եմ, որ ինքը պետք է գնա և ողջունում եմ: Այստեղ կարևորը պրոֆեսիոնալ կրթություն ստացած երգիչը չէ, որ պետք է գնա, այլ այն մարդը, որին իսկապես սիրում են, որը ունի գույն, ասելիք, որը իսկապես կարող է լավ ներկայացնել երկիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև Արամ Mp3-ն չունի պրոֆեսիոնալ մասնագիտական կրթություն, բայց շատերից, ովքեր ունեն պրոֆեսիոնալ մասնագիտական կրթություն, շատ ավելի պրոֆեսիոնալ է: Նրա խոսքով, Արամ Mp3-ն իր գործը բեմի վրա պրոֆեսիոնալ է անում, և կարևոր չէ, դիպլոմը դարակում դրված է, թե ոչ:

«Եվրատեսիլը», երաժշտագետի դիտարկմամբ, ընդամենը հետաքրքրություն առաջացնող շոու է, որտեղ չհաղթելու դեպքում ողբեգություն չպետք է ապրել, ինչպես նաև առանձնահատուկ հպարտություն չպետք է լինի, եթե ինչ-որ տեղ գրավենք: Սա, ըստ նրա, քաղաքական ենթատեքստ ունեցող, միգուցե անկանխատեսելի մրցույթ է: Գիսանե Պալյանն առանձնապես չի հետևում մրցույթին, սակայն այս տարիներին նրա հավանած մի քանի կատարում որևէ տեղ չեն զբաղեցրել: «Անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով են ընտրվում, և մեկ-մեկ նոնսենսի է հասնում, թե ինչպիսի մասնակիցներ են առաջին տեղերը զբաղեցնում: Այնպես որ, դա լուրջ չի կարող լինել»,- ասաց նա: Նրա խոսքով՝ բոլորը խոսում են առաջին տեղերը զբաղեցրած լինելու մասին, որը ֆինանսական ռեսուրսների հետ է կապված:

«Ինձ համար այդ մրցույթը հետաքրքիր չէ, որովհետև մարդիկ նստում են մտածում՝ ինչ անենք, որ հիթ լինի, որ ավելի շատ քվեարկեն: Ես ամեն տարի ասում եմ, որ պետք է մենք ներկայանանք լավ երգով և լավ մասնակցով, իսկ թե կքվեարկեն կամ ոչ, այնքան անկանխատեսելի է, որ չի կարելի դրա մասին մտածել, ուղղակի պետք է լավ ներկայացնել մեր երկիրը բոլոր ասպարեզներում»,- ասաց Գիսանե Պալյանը:

«Եվրատեսիլը» երգիչների մրցույթ չէ, այլ երգի, և մինչև հիմա Գիսանե Պալյանը Հայաստանը ներկայացնող ոչ մի երգի հավանություն չի տվել, ինչը պայմանավորում է մի քանի հանգամանքներով. նախ որովհետև մտածում են՝ քանի որ պետք է հայեր քվեարկեն, այնպես լինի, որ հայկական տարր լինի, մինչդեռ երաժշտագետը պնդում է, որ երգը այնպիսին պետք է լինի, որ քվեարկեն այլ երկրներ, ոչ միայն հայերը, քանի որ հայերը այսպես թե այնպես կարող են քվեարկել, և կարելի է շատ գեղեցիկ երգով և շատ հասարակ համարով ներկայանալ և տասնյակում հայտնվել. «Մենք էդպիսի երգ, իմ կարծիքով, դեռ չենք ուղարկել: Բացի այդ, մեր կողմից բազմաթիվ երգիչներ են գնացել, որոնք ունեցել են պրոֆեսիոնալ կրթություն, ի՞նչ են անում պրոֆեսիոնալ երգիչները, որոնք ունեն դիպլոմներ՝ իննսուն տոկոսը լսում են ռաբիս երաժշտություն՝ հաշվի չառնելով ոչ մի կրթություն: Համենայնդեպս, մտածում եմ՝ Արամը ինչ-որ յուրահատուկ բան անպայման կմտածի, քանի որ ինքը ոչ ստանդարտ արվեստագետ է, և հուսամ չի մտածի թվաբանական հաշվակներով, թե ինչին ինչքան կքվեարկեն, այլ իսկապես կանի այն, ինչն ինքը կարող է լավ անել»:

Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին խուսափեց փոփ երաժշտության մասին որևէ կարծիք հայտնել, քանի որ այն ոչ թե մշակութային, այլ ենթամշակութային երևույթ է: Սակայն նա տրամաբանական է համարում այն, որ ընտրեցին, իր իսկ խոսքով, դեղագործին, որը նաև հումորիստ է, որը նաև երգում է: «Եվրատեսիլը», նրա խոսքով, հայտնի է որպես հաշմանդամների մրցույթ, այնտեղ և տրանսսեքսուալ, և արվամոլ կտեսնեք: Այսինքն՝ նրա խոսքով, սա մի այնպիսի տեղ է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մարդկային բազմազանության այդ տեսակ դրսևորումների: Արամ Mp3-ի ընտրությունը, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ ներքին ռեսուրսը ամբողջովին վերջացել է, կոպիտ ասած՝ ռեստորանային դաստայից չունեն ուղարկելու, դրա համար հիմա ուղարկում են դեղագործների:

«Իրականում սա բարձր չափանիշներով առաջնորդվող մրցույթ չէ, անհասկանալի են չափանիշները, որովհետև եթե տարեցտարի նայեք՝ ովքեր են վերցնում մրցանակները, կհասկանաք, որ ընդհանրապես գեղարվեստական չափանիշները կատարողական արվեստի կամ երգի էությանը, բովանդակությանը վերաբերող այս մրցույթի ժամանակ չեն գործում, որովհետև մի տարի տիկնիկային ռոք խումբ է վերցնում առաջին տեղը, երկրորդ տարի՝ Ուկրաինայից տրանսվեստիտ է վերցնում, մի ուրիշ տարի՝ Սերբիայից լեսբուհի է, մենք էլ ուղարկում ենք կոմիկի՝ դեղագործական արմատներով, ինչը նորմալ է, բնական է, և այստեղ ընդհանրապես երգի, երաժշտության, գեղարվեստական արժեքի և մշակույթի մասին խոսել չի կարելի»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ ճիշտն այն կլիներ, որ Հայաստանը նման խայտառակ միջոցառումների իր մասնակցությունը չբերեր, և ընդհանրապես ճիշտ կլիներ կարգին երկիր ունենայինք, որտեղ կգնահատվեր իսկապես արժեքավորը, և նման դատարկ առիթներով հնարավորություն չէինք ունենա խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում