Թուրքիայի իշխանությունները աշխատանքից հեռացրել են 16 մարզերի ոստիկանական վարչությունների ղեկավարների ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման հրաման է արձակել Թուրքիայի ՆԳՆ-ը:
Աշխատանքից հեռացված իրավապահների թվում են մի քանի խոշոր քաղաքների և մարզերի ոստիկանության ղեկավարներ, այդ թվում՝ Անկարայի, Իզմիրի, Անթալիայի, Դիարբեքիրի:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանության շուրջ 350 պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից լայնածավալ զտման շրջանակներում, որն իրականացվել է դեկտեմբերի 17-ին Թուրքիայում անցկացված «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողությունից հետո: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակակոռուպցիոն գործողությունն անվանել է սադրանք՝ ուղղված կառավարության տապալմանը:










































