Մադրիդի շենքերից մեկի պատի վրա իսպանացի փողոցային արտիստ SpY-ն տեղադրել է CCTV-ի միանգամից 150 տեսախցիկ: Դրանք, սակայն, ոչ թե տեսահսկման համար են, այլ ներկայացնում են արվեստի ինքնատիպ գործ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նա այդ կերպ իր վերաբերմունքն է արտահայտել քաղաքներում տեսահսկման չափազանց բարձր մակարդակի հանդեպ:
SpY-ը ստեղծում է արվեստի գործեր, որոնք հագեցած են հեգնանքով ու դրական հումորով, որոնք ժպիտ են առաջացնում, արտացոլում իրականությունն ու հաճոյանում արթուն գիտակցությանը:










































