Monday, 13 07 2026
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ

Եթե դա ուժային ձևով է արվում, ապա կարող է հանգեցնել բացասական հետևանքների․ Ռուբլու անցման ռիսկերը

«Խոսքը վերաբերում էր ոչ թե միասնական արժույթի անցմանը, այլ միասնական արժույթի դրական ազդեցությանը․  միասնական արժույթը օրինակ՝ ԵՄ-ում, իհարկե, դրական է ազդում, բայց այնտեղ շատ խիստ կանոններ կան, օրինակ՝ գնաճը շատ ցածր պետք է լինի՝ չգերազանցելով 1-2%-ը, ազգային փոխարժեքը եվրոյից չպետք է տատանվի 1-2%-ով, իսկ մենք առայժմ այս խնդիրներն անգամ չենք լուծել։ Միասնական արժույթը, իհարկե, դրական է ազդում, բայց, եթե դա ուժային ձևով է արվում, ապա կարող է հանգեցնել բացասական հետևանքների, որովհետև կորուստներ կունենա այս կամ այն երկրի տնտեսությունը, որը գտնվում է ավելի կայուն վիճակում՝ չնայած մենք ավելի շատ կորուստներ ենք ունենում մեր կայուն վիճակի համար՝ մեր ներքին դրամավարկային քաղաքականությունից ելնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստատեսության եթերից առաջարկեց  հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵՏՄ-ի միասնական արժույթին։ Գրիգորյանի կարծիքով՝ առանց միասնական արժույթի տնտեսական ինտեգրացիոն նախագծերը մեծ հեռանկար չունեն։

Այս համատեքստում  Աշոտ Թավադյանը հավելեց․«Այստեղ մենք պետք է լինենք նախաձեռնող,  շատ ճկուն, պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տանք և մեր շահերը պաշտպանենք։ Այնտեղ, որտեղ մեզ ձեռք է տալիս պետք է անցնենք ռուսական ռուբլու հաշվարկներին, օրինակ՝ գազի ոլորտում, որտեղ միասնական արժույթը մեզ իսկապես օգուտ կտա։ Մենք մեր տնտեսական շահը ու դրան հասնելու  մեթոդները պետք է հստակ ձևակերպենք ու կտեսնենք, որ կարողանում ենք այդպիսի խնդիրները լուծել ի օգուտ մեր երկրի»։

Հարցին՝ մոտ ժամանակներս ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու ռիսկ տեսնո՞ւմ եք, տնտեսագետը պատասխանեց․ «Ոչ, այդպիսի հարց դեռևս դրված չէ, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ հարկաբյուջետային քաղաքականությունն, իհարկե, համաձայնեցման կարիք չունի, բայց դրամավարկային քաղաքականության համաձայնեցման կարիքը կա։

Ի դեպ, ես նաև պետք է նշեմ, որ միասնական այդ պայմանագիրն  ի թիվս մի շարք թերությունների, մի խնդիր ևս ունի, այն է՝  դրամավարկային քաղաքականության վերաբերյալ պայմանները հստակ ձևակերպված չեն և դրանց չկատարման դեպքում  պահանջը նույնպես հստակ դրված չէ, թե ինչ պետք է լինի։

Այս հարցերը չլուծելու պարագայում՝ անցում միասնական արժույթի հնարավոր չէ, քանի որ դա կնշանակի մեծ երկրին  հնարավորություն տաս ավելի մեծ սուբյեկտիվ քայլեր կատարի և քո երկրի հնարավորությունները փոքրացնի։

Կարծում եմ, որ միասնական տնտեսական քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից՝ մենք  պետք է մեր հավասարությունը պաշտպանենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում