Այսօր առողջապահության նախարարությունը ներկայացրեց կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրության համակարգի գործունեության գնահատումը: Այս հանդիպմանը մասնակցում էին բժիշիկներ հանրապետության բոլոր մարզերից։
Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ այս համակարգը հնարավորություն է տալիս ավելի իրական գնահատական տալ առողջության առաջնային պահպանման ոլորտի գործունեությանը։
ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանի խոսքով՝ նոր համակարգով հիվանդությունների վաղ հայտնաբերման ցուցանիշը ընդամենը 1%-ով է աճել։ Հարություն Քուշկյանը, սակայն, համոզված է, որ համակարգի օգտագործման հետագա փուլերում ցուցանիշները ավելի խոսուն կլինեն։
Առողջապահության նախարարը տեղեկացնում է նաև, որ լուրջ կարևոր քայլ է կատարվել շտապ օգնության աշխատանքը բարելավելու համար. այն է՝ նախարարությունը Չինաստանից ստացել է 88 մեքենա՝ բոլոր անհրաժեշտ տեխնիկայով։








































