Չկարողանալով Ալվարո Մորատայի տրանսֆերի կապակցությամբ համաձայնության գալ Մադրիդի «Ռեալ»-ի հետ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել «Պորտու»-ին՝ Ջեքսոն Մարտինեսի տեղափոխության նպատակով:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը կարող են վճարել 27-ամյա հարձակվողի հրաժարագինը:
Կոլումբիացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:











































