Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով թուրքական խորհրդարան անցած քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) 34 ներկայացուցիչները որոշել են բոյկոտել խորհրդարանը։
Դրանով նրանք իրենց բողոքն են հայտնում Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդին (YSK), որը նորընտիր պատգամավոր Հաթիփ Դիջլեին զրկել էր պատգամավորական մանդատից։
Նշվում է, թե դա հանգեցրել է նրան, որ YSK-ն հատուկ նիստ է գումարելու Հաթիփ Դիջլեի հարցը լուծելու համար։ YSK-ն համարում է, որ Դիջլեն պատգամավոր կարող է դառնալ 2014 թվականից ոչ շուտ։
Հիշեցնենք, որ YSK-ի վերոնշյալ որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել քրդերի շրջանում՝ ոտքի հանելով նրանց Թուրքիայի տարբեր շրջաններում (Ստամբուլ, Իզմիր, Դիարբեքիր և այլն)։








































