Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան կարող է շարունակել կարիերան Անգլիայում: Marca-ի տեղեկությունների համաձայն` 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մորատան «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է, բայց լոնդոնյան ակումբը հրաժարվեց ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարից, քանի որ «Ռեալ»-ը մտադիր չէր վաճառել այն:
Մորատան կարող է վարձավճարով տեղափոխվել «Լիվերպուլ», քանի որ վերջերս «արքայական ակումբ»-ում չի ստանում բավականաչափ խաղաժամանակ: Իսպանիայի առաջնության շրջանակներում նա ընդամենը 10 խաղի է մասնակցել:








































