Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ խորհրդակցությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզի ոստիկանության վարչության և ոստիկանության Գավառի, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու բաժնի պետերը, օպերատիվ և ծառայության գծով տեղակալները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ղեկավար անձնակազմն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի և տարածքային քննչական բաժանմունքների պետերը:
Խորհրդակցության ժամանակ ՀՀ ոստիկանապետը հայտնել է, որ իր հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել նույն մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արսեն Ադամյանը:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում









































