Tuesday, 14 07 2026
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը

Կհաղթահարի՞ Փաշինյանը «սևերի» ու «սպիտակների» հակադրության ծուղակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին ու, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև գործող խորհրդարանին։ «Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի հույս ունենալ, որից մեկը իմն էր: Այս խորհրդարանը հայ ժողովրդի վստահությունը չի վայելում, դա իսկական սև բիծ է մեր քաղաքական իրականության մեջ: Բայց մենք պետք է իրավիճակը տեսնենք իր դինամիկայի մեջ»,-ասել է Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարն, ըստ էության, ակնարկում է, որ հեղափոխությունն իրականացրել է իր փոքր թիմով՝ չունենալով խորհրդարանական այլ ուժի, այդ թվում՝ դաշինքային գործընկերների աջակցությունը։ Սա թերևս իրականություն է, սակայն «սև բիծ»-ը մեր իրականության մեջ շարունակում է դեռևս մնալ բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման հետևանքով։

Թերևս արժե վերհիշել հեղափոխության կուլմինացիայի օրերը, երբ Նիկոլ Փաշինյանը կանգնած էր երկընտրանքի առջև և իրադարձությունները կարող էին զարգանալ առնվազն երկու սցենարով։ Սկզբում Փաշինյանը հանրահավաքային հարթակից հնչեցնում էր երեք կետանոց մի ծրագիր, որը ենթադրում էր, որ նա վարչապետ դառնալուց հետո շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, այնուհետև հրաժարական է տալու, իսկ խորհրդարանը հանրության ճնշման ներքո երկու անգամ չի ընտրելու նոր վարչապետ՝ ճանապարհ բացելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար։ Սա կլիներ թերևս հեղափոխական Հայաստանի ամենառացիոնալ ճանապարհը, որը թույլ կտար՝ արագ արտահերթ ընտրությունների ճանապարհով, երկիրը հեռու պահել քաղաքական անորոշությունից ու հակահեղափոխության ռևանշի մասին պերմանենտ խոսակցություններից։

Սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ երկրորդ ճանապարհով․ ըստ էության՝ կոալիցիոն կառավարություն ձևավորեց, ՀՀԿ-ից բացի, խորհրդարանական մյուս ուժերի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ ստեղծելով անորոշություն, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ կառավարության ծրագրում նախատեսված է դրանք կազմակերպել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Ինքնին հասկանալի է, որ կառավարության ծրագիրն օրենք չէ ու իմպերատիվ ուժ չունի։

Երկորդ սցենարի՝ հեղափոխական կառավարության ու հին համակարագի խորհրդարանի համակեցության պարագայում, այնքան էլ անկեղծ չէ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ նա կարող էր ստանալ չորս ձայն, որովհետև հեղափոխական իրավիճակին ադապտացվել էին խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը, նույնիսկ՝ ՀՀԿ-ի մի մասը, համենայն դեպս՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա թիմը շատ արագ կորցրեց քաղաքական միասնականությունն ու կոնսոլիդացված գործելու մոտիվացիան։ Հենց դրանով էլ պայմանավորված Հայաստանում հեղափոխությունը հաղթեց խաղաղ ճանապարհով՝ առանց ցնցումների ու արյան։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դելեգիտիմացրել է խորհրդարանն ու դրա արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են․ ինչքան արագ, այնքան՝ լավ հասարակության ու քաղաքական համակարգի համար։ Համենայն դեպս՝ այս առաքելությունն իրականացնելու համար է Նիկոլ Փաշինյանի ժամանկավոր կառավարությունը վստահության մանդատ ստացել հրապարակից ու սկզբունքորեն նրա անցումային կաբինետն այլ ֆունկցիոնալ դերակատարություն չունի։

Սակայն հիմա Հայաստանում կոնտրաստային իրավիճակ է, որը, մեծ հաշվով, ստեղծել է Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմից՝ նա կառավարությունը ձևավորելու հիմքում դրել է հին համակարգի սեգմենտների հետ կոնսենսուսի գալու մոդելը, մյուս կողմից՝ անընդհատ թիրախավորում է իր կոալցիոն գործընկերներին ու գործող խորհրդարանը, որի հետ քաղաքական համակեցության ռեժիմն ընտրել է հենց ինքը՝ բովանդակային հարթության վրա նույնիսկ հակադրվելով հեղափոխության համատեքստին։

Ստացվել է տարօրինակ մի իրավիճակ, երբ սիրո և համերաշխության կարգախոսով իշխանության եկած հեղափոխության առաջնորդը բաժանանար գծեր փնտրում է գրեթե ամենուրեք, անգամ՝ այն կառավարությունում, որի կադրային կազմը որոշել է անձամբ։ Այս իրավիճակում գործող կառավարության գործունեության արդյունավետությունը դառնալու է զրոյական՝ հենց Փաշինյանի տրամաբանությամբ, որովհետև նրա կաբինետում «սևերի» թիվը չափազանց մեծ է։ Միայն թե՝ անհասկանալի է, թե ի՞նչ ճանապարհով է ցանկանում գնալ Փաշինյանը։ Արդյո՞ք նա մտադիր է Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո փոխել կառավարության կազմը՝ հրաժարվելով կոալիցիոն գործընկերներից, թե՞ բարիկադային քաղաքականությամբ Փաշինյանը ստեղծում է ֆորս-մաժորային իրավիճակ՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումն արագացնելու համար։ Դժվար է այս հարցերին միանշանակ պատասխաններ տալը։ Առայժմ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը ապահովում է հասարակական մոբլիզացիա։ Եթե դա ընդամենը Երևանի ավագանու ընտրություններում սեփական դաշինքի հաղթանակը սպասարկելու նպատակ ունի, ապա հեղափոխական էյֆորիան կարող է այլևս չգործել ԱԺ ընտրությունների ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը ստեղծել է «սևերի» ու «սպիտակների» հակադրության ծուղակ, որն, առաջին հերթին, պետք է հաղթահարի ինքը՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու և հեղափոխության արժեքների կապիտալիզացիան ապահովելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում