Հեֆեյ քաղաքում անհայտ կինը նորածնին աղբամանն է նետել, հաղորդում է Daily Mail-ը։ Հայտնաբերման պահին փոքրիկը մահացած է եղել։
Տեսախցիկն արձանագրել է պահը, երբ կինը դույլը նետել է աղբամանը, իսկ հետո հանգիստ գնացել։ Դույլի մեջ սանիտարական ծառայության աշխատակցուհին երեխա է գտել։ Հայտնի չէ՝ արդյոք տեսախցիկների արձանագրած պահին նա ողջ եղե՞լ է։ Մեկ այլ վկայի խոսքով՝ երեխան 3․5 կգ է կշռել։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Չինաստանում երեխային լքելու համար մինչև 5 տարվա բանտարկություն է սպառնում։











































