ԱՄՆ Մայամի նահանգի ուղղիչ հաստատությունում ծեծկռտուքի ժամանակ 58-ամյա կալանավոր է զոհվել։ Սակայն բանտակիցը չի թողել Լարի Մարքի անշունչ մարմինը։ Նա հանել է նրա աչքերը և կտրել ականջը, իսկ հետո, ականջը պարանոցից կախված, բանտի ճաշարան գնացել, հաղորդում է Miami Herlad-ը։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ բանտակիցը զայրացել է Մարքի վրա և խեղդամահ արել նրան։ Փորված աչքերը նա ջրով լի բաժակի մեջէ դրել՝ հայտարարելով, որ ավելի ուշ պատրաստվում է դրանք ուտել կամ խմել։ Հայտնի չէ, թե ինչու բանտի աշխատակիցները չեն նկատել կալանավորի բացակայությունը։
Սպանվածը պատիժ է կրել 1981-ին վարորդի սպանության համար։











































