Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Յուրաքանչյուր գիտակից հայ պետք է կանգնի հեղափոխության կողքին ու հաղթանակը հասցնի տրամաբանական ավարտին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, դուք հայտարարություն էիք տարածել, որ սատարում եք գործող վարչապետին ու նոր իշխանությունների գործողություններին։ Այս փուլում ի՞նչ վտանգներ եք տեսնում նոր իշխանության համար։

Վտանգներ չեմ տեսնում, ընդհանուր վերակենդանացման նշաններ են երևում այն քաղաքական թիմի կողմից, որն այս երկիրը հասցրել է ծայրահեղ վիճակի։ Ոչ թե միայն «Ազատամարտիկների դաշինքը», այլ յուրաքանչյուր գիտակից հայ պետք է կանգնի հեղափոխության կողքին ու հաղթանակը հասցնի տրամաբանական ավարտին, փոխանցի սերունդներին։ Հակառակ դեպքում՝ վերակենդանացումը այս երկրի վերջն է։ Եթե քաղաքական ուժը նորից իշխանության վերադառնալու համար պատրաստ է իր պետությունը ուրիշ երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում վարկաբեկելու հաշվին, անվտանգությունը ծայրահեղ վիճակի հասցնելու հաշվին իշխանություն գալ փափագի՝ ապա նրանց ոչ միայն պետք է քաղաքական դաշտից մաքրել, այլ որպես պետական դավաճան կալանավորել։ Այսօր իրենք իրենց գործունեությամբ ևս մեկ անգամ ապացուցում են, որ չարիք են այս երկրի համար։

-Կարծում եք՝ հնարավո՞ր կլինի Մարտի 1-ի բացահայտումը մինչև վերջ հասցնել։

-Այսպիսի ագրեսիվ ակտիվացումը, ցնցումները վկայում են այն մասին, որ իրավապահ մարմինները ճիշտ ճանապարհի վրա են։ Մենք մեր հայտարարության մեջ այդ մասին նշել ենք։

-Հակահեղափոխության վտանգ կա՞։

Միակ վատությունը, որ կարող է անել «հակահեղափոխություն» կոչվածը, ռևանշիստները՝ ընդամենը այս ընթացքը որոշակի դանդաղեցնելն է, բայց հետդարձ գոյություն չունի։ Ինձ հարցնում են՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն նորից գա իշխանության, ես ասել եմ, եթե ՀՀՇ-ն գաղափարական կուսակցություն էր՝ մտավորականներով համալրված, անգամ այդ քաղաքական ուժը չկարողացավ հետ գալ, ուր մնաց այդ կլանը, որը ձևավորված է մեկը մյուսի վրա կոմպրոմատներով։ Նրանք ընդամենը գոյություն քարշ տալու, իրենց ունեցվածքը պահելու համար միավորվել են, այնպես որ, ոչ թե գաղափարի շուրջ են համալրվել, այլ թալանածը ամրագրելու համար։ Ժողովուրդը ատում է այդ վարկաբեկված ուժերին՝ ի դեմս Շարմազանովի, Աշոտյանի, նրանց ոչ ոք չի ուզում տեսնել։ Նույնիսկ եթե ինչ-որ լավ բան են ուզում արած լինել՝ ժողովուրդը չի վստահում։ Ուզում եմ ժողովրդին կոչ անել, որ չհուսալքվեն, ընդամենը չորս ամսվա իշխանություն է, չորս ամսում 20 տարվա թալանածն ու ավիրածը հնարավոր չի լինի հետ բերել։ Իշխանությունն այսօր ամբողջական չէ, օրենսդիր մարմնում գերակշռում են ՀՀԿ-ականները՝ խմբակցության ղեկավարներով, ԱԺ նախագահով, փոխնախագահներով, որոնք Արևմուտքում վարկաբեկում են Հայաստանը։ Նույնիսկ մինչև արտահերթ ընտրությունները պետք է հանձնաժողովի նախագահները, ղեկավար կազմը փոխվի՝ ժողովրդի ճնշմամբ։

-Քոչարյանն ասում է՝ շնորհավորում եմ, նոր բռնապետ ունենք։

-Դրանով հաստատում է, որ ինքը նախկինում բռնապետ է եղել։

-Նաև նշում է՝ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ իր հետ գլուխ է դրել։

-Ամոթ էլ է նրա հետ գլուխ դնել, պատիվ չի բերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում