Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Քարոզարշավ՝ հինգերորդ օրը․ եթե չլիներ «սպիտակների» ու «սևերի» ինտրիգը

ՔՊ կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանն այսօր ասել է, թե հեղափոխությանը վտանգ չի սպառնում, որովհետև այն ունի ժողովրդի, պետական կառավարման համակարգի և ուժային մարմինների աջակցությունը: Նազարյանն ակամայից հակադրվել է իր կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտավարությանը, որով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը վերածվել է վճռական «ճակատամարտի»՝ «սպիտակների» ու «սևերի» միջև։

Քանի Նիկոլ Փաշինյանը Փարիզում է, քաղաքապետական ընտրություններում նրա «Իմ քայլը» դաշինքի մրցակիցներն ակտիվ քննարկում են՝ հիմնականում քննադատական շեշտադրումներով, վարչապետի աղմկահարույց հայտարարությունները։

«Երևանցիներ» դաշինի քաղաքապետի թեկնածու, ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանն այսօր ասել է․ «Ես կուզեմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև։ Եթե մարդկանց սևի ու սպիտակի բաժանենք, ուրեմն ամենասպիտակը ես եմ»։

Չէի ցանկանա, որ համաժողովրդական շարժման առաջնորդը դառնար ուղղակի կուսակցության առաջնորդ, մայրաքաղաքում ամբողջ պայքարը վերածվել է մեկ կուսակցության դիրքերի ամրապնդման ու միակուսակցական քաղաքական համակարգ ստեղծելու փորձի․ սա էլ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է։

Սակայն ամենակտրուկն արտահայտվել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ թերևս համարելով, որ ինքն է Նիկոլ Փաշինյանի թեկնածուի ամենաիրական մրցակիցը։ Նորք-Մարաշի ընտրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ասել է․ «Մենք լավ ենք հիշում ՀՀՇ-ի ժամանակները, երբ ասում էին՝ պոլի փայտ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, ՀՀԿ-ն ասում էր՝ ստահակ լինի, միայն ՀՀԿ-ից լինի։ Թույլ չտաք, որ ձեզ պարտադրեն մեկ քաղաքական ուժի դիկտատուրա։ Հեղափոխությունը չի եղել, որ գաք, պարտադրեք մի թեկնածուի, որը բացարձակապես հեռու է Երևանի կառավարումից, քաղաքը վերածելու է «Երևան պրոդաքշընի» և բիզնես նախագծի»։

Սա թերևս այս քարոզարշավում առաջին դեպքն է, որ մրցակցի կողմից հեգնական տոնով թիրախավորվում է Հայկ Մարությանը։
ԲՀԿ-ի այսօրվա խիստ հռետորաբանությունն, իհարկե, ուներ իր հատուկ պատճառը, որը պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարին երեկ դիմակով ոստիկանները «փռել են ասֆալտին»․ այսօր Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության ցուցակի 3-րդ համարը ներկայացնող, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը։ «Ոչինչ, այդ թվում՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպետք է ստվերի մեր ընտրությունները։ Մենք դրանում քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, սակայն չենք կարևող թույլ տալ դա»,–ասել է նա։

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ իրավապահ մարմիններն «արջի ծառայություն» են մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Ինչքան էլ ԲՀԿ ներկայացուցիչներն ասում են, թե տեղի ունեցածին քաղաքական աստառ չեն տալիս՝ փաստի բարձրաձայնումն արդեն ստվերում է քարոզարշավի ընթացքը։

Ավելի վաղ Փաշինյանի գնահատականները քննադատվել էին նաև «Լույս» դաշինքի առաջնորդներից մեկի՝ Արամ Սարգսյանի կողմից։

Ստեղծվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ։ Մի կողմից՝ Փաշինյանի հայտարարությունները բովանդակային առումով վիճահարույց են, մյուս կողմից՝ հենց դրանք ինտրիգ հաղորդեցին այս քարոզարշավին։ Եթե չլինեին վարչապետի այս հայտարարությունները, քաղաքական մյուս ուժերն ընտրություններին մասնակցելու էին բացառապես կառավարության քաղաքականության պաշտպանության դիրքերից, այսինքն՝ քաղաքական բազմազանությունն առհասարակ բացակայելու էր։ Նիկոլ Փաշինյանի ընտրական ելույթները թույլ են տալիս, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգում ձևավորվեն հակահեղափոխության հետ առնչություն չունեցող ընդդիմադիր ուժեր՝ հատկապես ԲՀԿ-ի ու «Լույս» դաշինքի դեմքով։ Այլ խնդիր է, որ միայն Փաշինյանին հակադրվելով՝ քաղաքական բազմազանության ինստիտուտը կամ դեմոկրատական հակաշիռը չի կայանա․ քաղաքական ուժերը պետք է կարողնան ձևակերպել հստակ քաղաքական օրակարգ։ Սակայն խորհրդարանական ընտրություններին առնվազն ութ-ինը ամիս ժամանակ կա ու տեսական հնարավորություններ կան, որ քաղաքապետական ընտրություններից հետո արդեն կձևավորվի նոր ընդդիմությունը, որը թույլ չի տա, որ ԱԺ ընտրությունները ևս տեղի ունենան «սևերի» ու «սպիտակների» հակադրության ռեժիմում։

Քաղաքականության մեջ որևէ իրադարձություն միագիծ չի լինեում, որպես կանոն՝ ունենալով բազմաշերտ հետևանքներ։ Այդպիսին են վերջին օրերի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ելույթները։ Միևնույն է՝ երևանյան ընտրություններին, այսպես կոչված, «էլեկտորալ սյուրպրիզ» չէր սպասվում և «Իմ քայլը» դաշինքը թերևս մեծամասնություն ստանար՝ նույնիսկ առանց հակադրության մթնոլորտ ստեղծելու, սակայն այդ պարագայում՝ քաղաքական դաշտը լղոզված կմնար անգամ ավագանու ընտրություններից հետո։ Հիմա գոնե տեսական շանս կա, որ ավագանու ընտրությունները կծնեն Հայաստանի հետհեղափոխական առաջին ընդդիմությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում