Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի հաշիվները փնտրելու համար ԱՄՆ–ին միջազգային օգնություն է հարկավոր։ Այս մասին ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ֆորումում ելույթի ժամանակ,– հաղորդում է “Европейской правда”-ի թղթակիցը։
«Իհարկե, այս խնդիրն առաջ է եկել ոչ այն ժամանակ, երբ մենք իշխանության էինք, սակայն կհամարձակվեմ ենթադրել, որ այդ գաղտնի հաշիվները գտնելն ավելի դժվար է լինելու, քան թվում է։ Բանն այն է, որ Պուտինը խելացի է և շատ խորամանկ ձևով է թաքցրել իր հաշիվները»,– հայտարարել է նա։
Կոնդոլիզա Ռայսը վստահություն է հայտնել, որ այս խնդիրը ԱՄՆ–ն ինքնուրույն լուծել չի կարող։ «Մենք պետք է դիմենք միջազգային օգնությանը և այդ ժամանակ մենք կկարողանանք դրանք գտնել»,– ասել է Ռայսը։










































