26-ամյա Դեն Ռիչարդսոնը մեքենայով անցնելիս է եղել անգլիական Բութլ քաղաքի փողոցներից մեկով, երբ ականատեսն է դարձել մի շատ տարօրինակ տեսարանի։ Եվ իհարկե տեսագրել է ամենը։

Ամենայն հավանականությամբ չափազանց սիրալիր և ոչ պակաս խելացի կատուն բարձրացել է աղբարկղի վրա, որը դրված էր դռան կողքին և ձեռքով հասնելով դռան մուրճիկին, մի քանի անգամ քաշել է այն և նստել է սպասելու, թե երբ իրեն ներս կթողնեն։

Դենը տեսանյութը հրապարակել է սոցցանցերում և այն արդեն 300 հազարից ավելի դիտում է հավաքել։







































