Ողջ աշխարհում ծխողների թիվը հասել է գրեթե մեկ միլիարդի: Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հետազոտողները նշում են, որ մոլորակի վրա ծխող մարդկանց տոկոսը բնակչության ընդհանուր հաշվով նվազել է: Ծխողների թվի ավելացումն իրականում կապված է մոլորակի բնակչության ակտիվ աճով: Նշվում է, որ մոլորակի բնակչությունը վերջին 50 տարում կրկնապատկվել է:
Որոշ երկրներում ամեն օր բոլոր տղամարդկանց ավելի քան կեսը ծխում է:
Գիտնականները նշում են, որ դեռևս շատ բան պետք է անել՝ աշխարհում ծխողների թիվը նվազեցնելու համար:
Այդ ուղղությամբ հիմնական խորհուրդներից են ծխախոտի ակցիզային դրույքաչափերի բարձրացումը, հասարակական վայրերում ծխելու արգելքն ու ծխախոտի տուփերի վրա բժիշկների նախազգուշացումները:







































