Գողության համար ազատազրկված 42-ամյա Ռոբերտ Վիկն անցած շաբաթվա սկզբին փախել էր բանտից, սակայն մի քանի օր անց մոթելներից մեկի ծառայողներին խնդրել էր զանգահարել ոստիկանություն, որպեսզի կամավոր հանձնվի և կրկին իր բանտախուց վերադառնա: Այս մասին գրում է foxnews պորտալը:
Ոստիկանությանը հանձնվել տղամարդուն ստիպել էր սառնամանիքը. Լեքսինգթոնում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -20-ի:
Ականատեսների խոսքերով՝ մինչև իրավապահների ժամանելը Վիկը ցրտից դողում էր: Տղամարդուն կրկին բանտ են տեղափոխել, որտեղ էլ նրան զննել են բուժաշխատողները:









































