Բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլիամ Հեյգը հայտարարել է, որ կառավարությունը կավելացնի BBC հեռուստաընկերության ֆինանսավորումը արաբական երկրներում, Հնդկաստանում և Սոմալիում կարճալիք հեռարձակումը շարունակելու համար: Այս մասին գրում է BBC News-ը:
Նախարարությունը 3 տարվա ընթացքում տարեկան կհատկացնի 2.2 մլն ֆունտ (3.6 մլն դոլար) լրատվական ծառայությանը: Բացի այդ BBC Trust կառավարիչ ընկերությունը համաձայնել է ընթացիկ եկամուտներից 9 մլն ֆունտ հատկացնել պետական ֆինանսավորման կրճատումը հատուցելու համար: Մարտին հնդկերենով BBC-ի կարճալիք հեռարձակումը երկարաձգվել է հովանավորների շնորհիվ:
2011 թ.-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրճատել է BBC ընկերության ֆինանսավորումը, որը իր հերթին բերեց զանգվածային կրճատումներ (մոտավորապես 650 հազար աշխատատեղ) և մի քանի տարբեր լեզուներով հեռարձակվող կարճալիք ռադիոալիքներ: Ալբանական, մակեդոնական, սերբական և պորտուգալական ծառայությունները, որոնք հեռարձակում էին Աֆրիկայի համար, ինչպես նաև ագլերեն ծառայությունը, որը հեռարձակում էր Կարիբյան ավազանի համար, մոտ ժամանակներում կփակվեն ընդհանրապես:









































