Android օպերացիոն համակարգը կտեղադրվի Honda, General Motors, Audi և Hyundai ապրանքանիշների որոշ մոդելների վրա: Այս մասին հայտնում է Google-ը:
Հաղորդվում է, որ ընկերությունը կզբաղվի ավտոմեքենաների վրա օպերացիոն համակարգերը տեղադրելով: Դրա օգնությամբ վարորդները կկարողանան էլեկտրոնային փոստ ստանալ, քարտեզներ ներբեռնել և օգտվել ձայնային ծառայություններից, փոխանցում է RBK-ն:
Ենթադրվում է, որ Google-ը ծառայություններ կստեղծի, որոնք հնարավորություն կտան այդ օպերացիոն համակարգով սմարթֆոններն օգտագործել վարելու ժամանակ:
Որոշ ծառայություններ արդեն հասանելի կլինեն այս տարվա թողարկված մեքենաների համար:









































