Իրանի միջուկային ծրագրի գործարքի մասնակիցները (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Իրան) նախարարական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում ՄԱԿ–ի գլխավոր Ասամբլեայի շրջանակներում։ Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել է կազմակերպությունում դիվանագիտական աղբյուրը։
«Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին,– տեղեկացրել է աղբյուրը։ Դրան նաև մասնակցելու է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին»։ Սպասվում է, որ մասնակիցները շարունակելու են գործարքը պահպանելու ուղիների քննարկումը՝ գործարքից ԱՄՆ–ի դուրս գալուց և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները վերականգնելուց հետո։




































