Նյու Յորքում Ռիհաննայի Savage x Fenty ներքնազգեստի հավաքածուի ցուցադրության ժամանակ հղի մոդել Սլիկ Վուդսի երկունքի ցավերը սկսվել են,– հաղորդում է TMZ կայքը։
Սլիկ Վուդսը բեմահարթակ է դուրս եկել հղիության վերջին ամսում, հենց բեմի վրա նրա ցավերը սկսվել են և նրան շտապ հիվանդանոց են հասցրել։
Հաղորդվում է, որ փոքրիկին Սափֆիր են անվանակոչելու. այս թանկարժեք քարը բախտավոր է համարվում սեպտեմբերի ծնունդների համար։








































