Վայֆան քաղաքի հղի բնակչուհին Xiabu Xiabu ռեստորանում իր ապուրի մեջ սատկած առնետ է հայտնաբերել։ Կինը այդ մասին հայտնել է հաստատության աշխատակիցներին, սակայն նրանք իրեն ընդամենը աբորտի գումար են առաջարկել։ Բարեբախտաբար այս պատմությունը դարձել է հանրության սեփականությունը,– պատմում է Mirror-ը։
Այն բանից հետո, երբ Չինաստանի բնակիչները իմացել են սկանդալային դեպքի մասին, Xiabu Xiabu Catering Management ընկերության բաժնետոմսերի գինը սկսել է շատ արագ նվազել։ Մեկ շաբաթվա ընթացքում ռեստորանների ցանցի տերերը 190 միլիոն դոլար են կորցրել։
Հետաքրքիրն այն է, որ սկզբում ռեստորանի ներկայացուցիչները կտրականապես հերքել են ցանկացած սանիտարա–հիգիենիկ խախտում իրենց խոհանոցում, սակայն ավելի ուշ նրանք հրաժարվել են այդ հայտարարություններից։ Նշենք, որ Չինաստանում այս ցանցի մոտ 300 ռեստորան կա։