Իտալիայում գիտնականները կնոջ կմախք են հայտնաբերել, որը «ծննդաբերել» է մահից հետո։ Կնոջ մարմինն ու պտուղը թաղվել են աղյուսե դագաղի մեջ։
Կնոջ կմախքը հայտնաբերվել է Իմոլա քաղաքում։

Կինը մահացել է մ.թ. 7-8 դարերում, 25-35 տարեկան հասակում։ Պտուղը գտնվել է 38 շաբաթական զարգացման փուլում։ Նրա գլուխն ու մարմինը գտնվել են կնոջ կոնքերի արանքում, իսկ ոտքերը՝ ազդրի հատվածում, ինչպես լինում է ծննդաբերության ժամանակ։
Աշխատանքի հեղինակները գտնում են, որ բախվել են «հետմահու ծննդաբերության» հետ։

Եվս մեկ հետաքրքիր դիտարկում է դարձել կնոջ գանգի վրայի ճեղքը, որն արվել է, ակնհայտորեն, բժշկական նպատակներով։ Վիրահատությունից հետո կինը դեռ մի որոշ ժամանակ ողջ է եղել։ Գիտնականները ենթադրում են, որ գլխի վրա անցք է բացվել նախաէկլամպսիայից ազատվելու համար, որի հիմնական նշաններից մեկը արյան ճնշման բարձրացումն է։ Հավաբար բժիշկները դիմել են այս քայլին ճնշումն իջեցնելու համար։ Սակայն չնայած դրան (կամ հենց դրա պատճառով), կինը մահացել է։









































