Զարգացնող խաղեր պատրաստող գրեմանական Ravensburger ընկերությունը 3D-փազլ է պատրաստել Porsche 911 R սպորտքարի հիման վրա: Այս մասին հաղորդում է Motor.ru-ն:
![]()
Աղբյուրը մանրամասնում է, որ մոդելն իրենից եռաչափ փազլ է ներկայացնում, որը բաղկացած է 108 տարրից: Խաղալիքի գինը Գերմանիայում 49.9 եվրո է:

Նշվում է, որ ավանդական փազլներ նախընտրողների համար Ravensburger-ը նաև 1000 մասից բաղկացած փազլ է պատրաստել:










































