Այսօր, հունվարի 7-ին, իր ծննդյան օրն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը: Նա դարձավ 50 տարեկան:
Նիկոլաս Քեյջը ծնվել է Կալիֆոռնիայում՝ գրող Ջոյ Կոպոլայի ընտանիքում: Հետքրքիր է, որ ծնվելիս նրան տվել են Նիկոլաս Քիմ Կոպոլա անունը: Սակայն կարիերայի սկզբում նա փոխել է իր ազգանունը:
Ստեղծագործական իր ուղին Քեյջը սկսել է հեռուստատեսությունից: «Լավագույն ժամանակներ» սերիալում խաղալու համար նա ստիպված է եղել թողնել դպրոցը: Առաջին մեծ հաջողությունը դերասանը ունեցել է 1983 թ.՝ «Աղջիկը հարթավայրից» ֆիլմից հետո: Որոշ ժամանակ Քեյջը համագործակցել է իր հորեղբոր՝ հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ:
Նիկոլաս Քեյջը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում:
Դերասանը երեք անգամ ամուսնացած է եղել: Իր առաջին օրինական կնոջ՝ դերասանուհի Պատրիսիա Արքեթի հետ նա ապրել է 6 տարի, որից հետո զույգն ամուսնալուծվել է: Որոշ ժամանակ անց Նիկոլասն ամուսնացել է լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի դստեր հետ: Նրանք ամուսնալուծվել են հարսանիքից 109 օր անց: Քեյջի երրորդ կինը կորեացի Էլլիս Քիմն է, ով 2005 թ. հոկտեմբերի 3-ին դերասանի համար որդի է լույս աշխարհ բերել: Նիկոլաս Քեյջը մեկ այլ երեխա էլ ունի, ում մայրը դերասանուհի Քրիստինա Ֆալթոնն է:









































