ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում երեկ արել է քաղաքական մանիպուլյացիա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով դիտարկմանը, որ գաղտնալսման մասով երեկ վարչապետն ամբողջական իրավիճակը ներկայացրել է։
«Վարչապետը որեւէ ամբողջական իրավիճակ չի ներկայացրել, նա ԱԺ-ում երեկ արել է քաղաքական մանիպուլյացիա, շատ հմուտ, բարձր կլասի գործիչ է և ինչ պետք է ֆռռացնում, սիրուն ասում է»,-նշեց նա։








































