Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի հետ «գլուխ դնողը» փոշմանում է․ երկրորդ նախագահը սպառնացել է Նիկոլ Փաշինյանին

«Մեդիամաքս»-ը ծավալուն հարցազրույց է հրապարակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը և անմեղության կանխավարկածը հուշում է, որ Քոչարյանը պետք է տեղյակ չլիներ գաղտնալսումից ու դրա բովանդակությունից։ Սակայն հարցազրույցի մի դրվագ, այնուամենայնիվ, փաստում է, որ Քոչարյանը տեղյակ է եղել թե գաղտնալսումից և թե դրա բովանդակությունից, ինչն ավելի է խորացնում կասկածները, որ այս սկանդալի հետևում կանգնած է հենց երկրորդ նախագահը։

«․․․Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք»,- ասել է Քոչարյանը: Վերջինս ակնհայտորեն ակնարակում է, որ տեղեկացված է ինչ-որ իրադարձություններից, իրեն ազատազրկելու հարցում իշխանության շահագրգռությունից, «վախեցած դատավորից», ինչի մասին հայտնի ձայնագրության մեջ ակնարկում է նաև Արթուր Վանեցյանը։ Քոչարյանն ոչ թե ենթադրություն է անում կամ քաղաքական գնահատական է տալիս, այլ հանդես է գալիս պնդումներով, ինչը լուրջ կասկածներ է ծնում, որ նա տիրապետել է այն զրույցներին, որն այդ օրերին ընթացել են իշխանության ներկայացուցիչների միջև։ Սա ավելի է խորացնում կասկածները, որ Քոչարյանն առնվազն տեղյակ է եղել գաղնալսման բովանդակությունից։

Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս։ Քոչարյանն ասում է, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։

Սա վարչապետին ուղղված ոչ թե քննադատություն է, այլ՝ ակնհայտ սպառնալիք, մանավանդ, երբ Քոչարյանի անունը կապվում է մի շարք աղմկոտ սպանությունների պատվիրման հետ։ Երկրորդ նախագահը կարծես ակնարկում է, որ ինքը տիրապետում է ստվերային լծակների, ազդեցության և ուշագրավ է, որ այդ համատեքստում հայտնվում է սկանդալային գաղտնալսումը, որը թերևս կարող է դիտվել՝ որպես «դեղին քարտ» իշխանությանը։ Կասկածից վեր է, որ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի գաղտնալսումը եզակի չէ ու թերևս Քոչարյանն ակնարկում է նոր «անակնկալների» մասին։

«Մեդիամաքս»-ի հարցազրույցում բովանդակային առումով նոր բացահայտումներ կամ ասելիք չկա, սակայն Քոչարյանն արել է մի քանի կարևոր շեշտադրումներ, որոնք ամբողջովին բացահայտում են նրա կերպարը։

Օրինակ՝ խոսելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Այդ իրադարձությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Ըստ էության, «Մարտի 1-ի» սկիզբը դրվեց 2007թ. սեպտեմբերի 21-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2008թ.-ի ընտրություններին»:

Քոչարյանն իր այս դիտարկման մեջ շատ անկեղծ է․ այդ ժամանակ գործող ընդդիմությունը բարոյապես, քաղաքական առումով մաշված էր ու լուրջ սպառնալիք չէր կարող լինել իշխանության համար ու Լևոն Տեր-Պետրոսյանն էր հասարակության, քաղաքական ուժերի վերջին հույսը, որի միջոցով հնարավոր էր ձեռնոց նետել քրեաօլիգարխիային։ Ռոբերտ Քոչարյանը հենց դա էլ ասում է՝ քանի որ Տեր-Պետրոսյանն իրական վտանգ էր իշխանության համար, արյունահեղությունն անխուսափելի էր, այլ խոսքով՝ համակարգը պատրաստ էր արյուն թափել՝ իշխանությունը պահելու նպտակով։ Փաստորեն՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու նրա թիմը իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է կատարվում, երբ «գլուխ են դնում» Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փորձել է հիմնավորել, թե ինչու մարդիկ չպետք է իրեն կասկածեն Հոկտենբերի 27-ի հարցում։ Ի թիվս այլ գործոնների՝ նա ասել է․ «Չեմ խոսում այն մասին, որ ստիպված եղա անձամբ բանակցել ահաբեկիչների հետ, քանի որ մարդիկ, ովքեր պետք է դա անեին, պարզապես փախել էին այնտեղից»:

Քոչարյանը բերել է մի հիմնավորում, որն իրականում ավելի է խորացնում կասկածները, թե հենց նա է եղել ոճրագործության կազմակերպիչներից մեկը։ Նախ՝ սովորության համաձայն, երկրորդ նախագահը մանիպուլացնում է փաստերը․ ոչ թե ինքն է շտապել ահաբեկիչների մոտ, այլ վերջիններս են պահանջել նրա հետ հանդիպում։ Ու զարմանալի է, որ քրեական գործում այդ հանդիպման գաղտնալսումը գոյություն չունի՝ թեև ակնհայտ է, որ հատուկ ծառայությունները դա պարտավոր էին անել հենց միայն այն պատճառով, որ երկրի առաջին դեմքը հանդիպման է գնում ահաբեկիչների հետ՝ վտանգելով իր անվտանգությունը։ Ձայնագրություն, անկասկած, գոյություն ունի, սակայն այն պահվում է, որովհետև Քոչարյանի «առաքելությունը» կապված է եղել ոչ թե պատանդառված պատգամավորների, այլ՝ ահաբեկիչների ճակատագրի հետ։ Այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունյանյանը ամփոփել են համտեղ ծրագրի առաջին հատվածը ու պայմանավորվել են ահաբեկիչնեչի, այսպես կոչված, «կապիտուլյացիայի» մասին։ Պատահական չէ, որ Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ Նաիրի Հունյանյանը պարբերաբար ակնարկում էր, որ Քոչարյանը իրեն «քցել» է։

Ուշագրավ է, որ այս հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը՝ ցանկանալով հերքել իր չորս միլիարդ դոլարի կարողություն ունենալու մասին զրույցներն, ակամայից խոստովանել է, որ օլիգարխ է։ «Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում եւս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով»,- ասել է նա՝ անուղղակի խոստովանելով, որ նախագահությունը ծառայեցրել է իր ընտանիքի բարեկեցությանը՝ այն դասելով երկրի ունևոր 200 ընտանիքների շարքում: Իհարկե, այս հարցում Քոչարյանն իրեն ոչ բնորոշ համեստություն է արել, ինչը շուտով կապացուցեն իրավապահ մարմինները՝ ջրի երես հանելով նրա մեծածավալ թալանի պատմությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում