Երեխային պարտադիր հոր ազգանունը փոխանցելը հիմնված է ծնողների խտրականության վրա՝ բացառապես սեռային պատկանելության տեսակետից ու անհամատեղելի է իրավահավասարության սկզբունքների հետ: Այսպիսի որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Կուսանն ու Ֆացոն ընդդեմ Իտալիայի» գործի առնչությամբ, հայտնում է ITAR-TASS-ը:
1999թ. իտալացիներ Ալեսանդրա Կուսանն ու Լուիջի Ֆացոն դուստր ունեցան և խնդրեցին նրան գրանցել մոր ազգանունով, սակայն հարցումը մերժվեց, և երեխան ստացավ հոր ազգանունը:










































