Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:
«Պարոն Կոստանյան, սա կանոնակարգ օրենք է, և այնտեղ գրված է՝ եթե քրեական գործ կա հարուցված, այդ հարցի հետ կապված չի կարող ստեղծվել հանձնաժողով: Հանձնաժողովը ո՞ւմ է քննելու՝ տեսաձայնագրության մեջ եղած 2 մարդկանց: Դա կլինի ճնշում քրեական գործի վրա: Ինչ մեկնաբանություն ուզում եք՝ արեք, ինչպիսի գեղեցիկ ձևով ուզում եք դրա բովանդակությունը կառուցեք՝ գրքային ճշմարտությունը մեկն է. Կանոնակարգ օրենքը արգելում է նման հանձնաժողով ստեղծել»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Պատգամավորն առաջարկեց նորից փորձել նման հանձնաժողով ստեղծել, և եթե այն համապատասխանի Կանոնակարգ օրենքին, ապա իրենք կմիանան. «Բայց մենք օրենք չենք խախտի»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































