«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական խմբավորումը հունվարի 6-ին մահապատժի է ենթարկել իր պատանդներին, որոնց պահել է Հալեպում: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ակտիվիստներին և սիրիացի ապստամբների ներկայացուցիչներին:
Սիրիական ընդդիմադիր «Տեղի համակարգող կոմիտեներ» կազմակերպության ակտիվիստները, որոնք հետևում են երկրում քաղաքացիական պատերազմի զարգացմանը, հաղորդել են, որ իսլամիստները սպանել են առնվազն 50 մարդու: «Լիվա Ալ-Թաուհիդ» ապստամբ խմբավորումը հաղորդել է, որ իր անդամները տեսել են 20 աճյուն:
Պատանդների թվում եղել են լրագրողներ, հումանիտար առաքելությունների աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ: Սիրիացի լրագրողների ասոցիացիան մասնավորապես հաղորդել է, որ զոհերի թվում են «Շադա Ալ-Հարիյա» հեռուստաալիքի չորս աշխատակիցներ: Նրանք առևանգվել էին դեռևս դեկտեմբերին:









































