Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Կոստանյանին հիշեցրեց, որ նախաքննություն է ընթանում, ուստի ԱԺ Քննիչ հանձնաժողովում չի կարող ստեղծվել:
Գևորգ Կոստանյանի պատասխանից հետո իր զարմանքը հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Պարոն Կոստանյան, Դուք իրավաբանական ֆակուլտետում դաս եք տալիս, եթե ձեր ուսանողն այսպես պատասխաներ, «2» կնշանակեիք՝ տուն կուղարկեիք»:
«Պարոն Կոստանյան, ուզում եք անունը դրեք «տանձ, ուզում եք դրեք «խնձոր, նույն հարցն եք քննարկելու, որի հետ կապված երկու քրեական գործ է հարուցված: Ժողովուրդ, օրենք գոյություն ունի, բա էդքան լավ իրավաբաններ եք, մի հատ նայեիք, հասկանայիք: Սա կլինի Կանոնակարգ օրենքի խախտում է»,- Գևորգ Կոստանյանին ասաց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































