Համալսարան ընդունված Հնդկաստանից միլիարդատիրոջ դուստրը հայտարարել է 12 սպասավորի անհրաժեշտության մասին, որոնք պետք է օգնեն իրեն «դյուրացնել» ուսանողական կյանքը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ աղջիկը Շոտլանդիայի Սենթ Էնդրյուի համալսարան է ընդունվել։ Հայրն այնտեղ նրա համար առանձնատուն է գնել։ Աղջկա ընտանիքը 12 աշխատակցի է փնտրում՝ շեֆ խոհարարի, սպասավորի, վարորդի և սպասարկման ոլորտում այլ ներկայացուցիչների։

Ապագա աշխատակիցները մասնավորապես կհետևեն, որ աղջիկը ժամանակին արթնանա, հարմար օրակարգ կազմեն, մթերքներ գնեն և վերահսկեն զգեստապահարանը։
Աշխատակիցներ փնտրելու մասին հայտարարությունը հրապարակվել է Silver Swan գործակալությունում։ Նշվում է, որ սպասավորների տարեկան աշխատավարձը տարեկան շուրջ 30 հազար ֆունտ սթեռլինգ կկազմի։








































