Վրաստանի կառավարությունը մտադիր է ներգրավել առաջատար գիտնականների Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից՝ գիտականորեն հիմնավորելու համար, որ Վրաստանը գինու հայրենիքն է՝ հաղորդում է Interfax-ը:
«Նախագիծը կրում է գիտական բնույթ և նպատակ ունի գիտականորեն պարզել վրացական խաղողի որթի ծագումը, որպեսզի գինու հայրենիքի մասին վեճերը լինեն փաստարկներով, իսկ համապատասխան ապացույցը՝ «սեղանի վրա»,- հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին:
Ինչ վերաբերում է վրացական գինու տարածմանը, ապա ազգային գործակալության ղեկավարի խոսքով՝ մարքեթինգային ծրագիրը փաստացիորեն մշակված է:









































