Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշահին դատարանի որոշմամբ 6.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:
Մաշահին այդ պաշտոնը զբաղեցրել է Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013), որի օրոք նա որոշ ժամանակ նաև խորհրդական է եղել:
Նշվում է, որ նա ազգային անվտանգության սպառնալիքի գործով անցնող անձ է: Այդ նույն գործով է անցնում նաև Ալի Աքբար Ջավանֆեքրը, որն Ահմադինեժադի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդականն էր: Նա չորս տարվա ազատազրկման է դատապարտվել:











































