Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 63-ամյա Գագիկ Դավթյանը իր վարած Volkswagen մակնիշի 67 RV 666 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է նշված փողոցում դեպի Սեբաստիա փողոց տանող ուղեմասի աջ հատվածում կայանված Երևանի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Հովհաննիսյանի կողմից կայանված Իժ 27175-037 մակնիշի 34 ZՍ 928 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, բեռնատարը, ինքնաբերաբար առաջ ընթանալով, ընդհարվել է Երևանի բնակիչ, 27-ամյա Պետրոս Բաղջյանին պատկանող, նրա կողմից կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 91 NP 091 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ, 34-ամյա Էմիլ Սերոբյանին պատկանող, նրա կողմից կայանված վիճակում գտնվող ВАЗ 21140 մակնիշի 34 AN 808 համարանիշի ավտոմեքենային:
Վարորդներից մեկը՝ Գ. Դավթյանը, դեպքի վայրում գիտակցության չգալով մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում









































