Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցն առնչվում էր Ախուրյանի համայնքի խոշորացման դեմ գյուղացիների բողոքներին:
Ի պատասխան՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նոր խոշորացումներ տեղի չեն ունենա մինչև այդ համայնքների բնակիչների հետ տեղի չունենան հրապարակային քննարկումներ. «Ինչը նախորդ իշխանությունները հավուր պատշաճի չեն արել»:
Նախարարի խոսքով՝ համակարգը կաթվածահար չանելու համար նախկինում խոշորացվածները շարունակելու են մնալ խոշորացված: Պատգամավորն էլ հորդորեց այդքան չոր չպատասխանել. «Գոնե ասեք, որ կքննարկեք, որովհետև, ինչպես Դուք ասացիք, նախորդ իշխանությունները բնակիչների կարծիքը հաշվի չեն առել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































