Բրիտանական Queen ռոք խմբի մասին «Բոհեմիան ռապսոդիա» կենսագրական ֆիլմ-մյուզիքլը նոյեմբերի 1-ին կցուցադրվի Ուկրաինայի կինոթատրոնների էկրաններին: Սակայն ֆիլմի նախնական պրեմիերան նախատեսվում է հատուկ վայրում հայտնի խմբի երկրպագուների համար՝ հայտնում է Deadline-ը:

20th Century Fox ֆիլմը ստեղծողների խոսքերով՝ ֆիլմի փակ պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Ուեմբլի Արենա» սպորտհամալիրում:

Ֆիլմի փակ պրեմիերային կգան «Բոհեմիան ռապսոդիայի» գլխավոր հերոսները, որոնց թվում է Ռամի Մալեքը (կատարում է Ֆրեդի Մերկուրիի դերը), Լյուսի Բոինթոնը, Գվիլիմ Լին, Բեն Հարդին, Ջոզեֆ Մացելոն, Ալեն Լիչը, Մայք Մեյերսը և ուրիշները: Ներկա կլինի նաև խմբի հայտնի կիթառահար Բրայան Մեյը:












































