Ինդոնեզիայում շարունակում է ուժեղանալ Սինաբունգ հրաբխի ժայթքումը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով բնական աղետների դեմ քայքարի ազգային գործակալությանը, ներկայումս վտանգավոր գոտուց տարհանվել է շուրջ 22 հազար մարդ:
Նրանց բոլորին տեղավորել են 33 ժամանակավոր ապաստարաններում, որոնք տրամադրել են իշխանությունները: Տեղի բնակիչների խոսքերով՝ հրաբխի ժայթքումից ոչնչացել է նրանց բերքը:
Հրաբխագիտության ազգային կենտրոնի մասնագետները Սինաբունգին տվել են վտանգի առավելագույն մակարդակ:













































