X Factor տաղանդների շոուի բրիտանական տաբերակի մասնակից Ֆելիքս Շեպերդը, պատասխանելով ժյուրիի հարցերին, խոստովանել է, որ ինքը տրանսգենդեր է։ Շեպերդի ելույթի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։
20-ամյա Շեպերդը խոստովանել է, որ դեռահաս տարիքում քիչ է մնացել մահանա անորեքսիայից, քանի որ ամեն կերպ ցանկացել է թաքցնել կանացի կառուցվածքը։
«Չեմ հիշում, թե որքան քաշ եմ կորցրել, սակայն ոտքի վրա չէի կարողանում կանգնած մնալ։ Ես շատ թույլ էի, որպեսզի ինքնուրույն քայլեի»,– ասել է նա Metro պարբերականին տված հարցազրույցում։
Ֆելիքսը սկսել է դեպի լավը գնալ այն բանից հետո, երբ խոստովանել է իր խնդիրների մասին մորը։ Նրա խոսքերով՝ դա շատ դժվար է եղել իր համար, սակայն հետո իր մեջ ուժ է գտել պատմել դա ընտանիքի բոլոր անդամներին և չի զղջացել։

Շեպերդի մասնակցությամբ թողարկումը հեռարձակվել է սեպտեմբերի 8-ին։ Բեմի վրա կանգնած նա հայտարարել է, որ եկել է ապացուցելու, որ ինքն ավելին է, քան պարզապես տարնսսեքսուալը, և որ նման մարդկանց չի կարելի անտեսել։ Ժյուրիի կազմում գտնվող Ռոբի Վիլյամսը հարցրել է, թե ինչ է եղել նրա անունը, նախքան կեղծանուն վերցնելը։ Նա պատասխանել է, որ անունը Էմիլի է եղել։ Հարցից հետո հանդիսատեսը քննադատության է ենթարկել Վիլյամսին:
Սակայն Շեպարդն ասել է, որ հարցն իրեն չի վիրավորել, և փոփ–աստղը նախօրոք ճշտել էր՝ արդյո՞ք ինքը պատրաստ է քննարկել իր նախկին անձը և ինքը դրական է պատասխանել։ Տրանսգենդերը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից և հաջորդ փուլ է անցել։









































