Friday, 07 06 2024
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին

Ինչ հարցեր է պատրաստել Ֆրանսիայի հայ համայնքը Փաշինյանին

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո նույն օրը վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը դեռ չգիտի՝ կմասնակցի՞ հանդիպմանը, թե ոչ, բայց հարցեր ունի Փաշինյանին, եթե ինքն էլ ներկա չգտնվի, ընկերներն իր հարցերն ուղղելու են Փաշինյանին։ «Ես կուզենայի հարցնել արդարադատությունից։ Հիմա փողով ազատում են մարդկանց, բայց չէ՞ որ դրանք գողացած գումարներ են։ Ես հասկանում եմ, որ իրենք չեն ուզում բանտերում շատ մարդ հայտնվի, բայց լինի Սերժի Վաչո, Սերժի եղբոր տղա, այդ գումարները որտեղի՞ց նրանց։ Չեմ հասկանում՝ ինչպես կարող է կառավարությունը վերցնել լվացած փողերը և ազատ արձակել։ Եվ ուզում էի հասկանալ, թե պարոն Փաշինյանը երբ է ակնկալում Հայաստանում իրական արդարադատություն ունենալ, ե՞րբ կունենանք արդար դատավորներ, ե՞րբ պետք է մաքրվի արդարադատությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վալերի-Աշխեն Գործունյանը՝ հավելելով, որ իր համար սկզբունքային է այս խնդիրը, քանի որ, եթե ինքը վերադառնում է Հայաստան, պետք է համոզված լինի, որ իրական արդարադատություն է լինելու։

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ, ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանը «Առաջին լրատվական»-ին ներկայացրեց այցի օրակարգը, ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Մակրոնի հետ, ապա հայկական համայնքի հետ, ՀԿ-ների, հայ գործարարների հետ։ Կազմակերպիչներն են դեսպանատունը և CCAF կազմակերպությունը, որը հայկական բոլոր կառույցների համակարգողն է։

«Նախատեսվում է նաև բաց հանդիպում, որի մասին հայտարարություն տվեցինք Ֆեյսբուք սոցիալական ցանցում, 24 ժամ հետո արդեն տեղ չկար։ Դրա համար ցանկացողների միայն տաս տոկոսը կկարողանա ներկա գտնվել»,- ասաց Ժիրայր Թորգոմյանը։ Փաշինյանի հանդեպ վստահությունը, նրա խոսքերով, մեծ է, համայնքի մի փոքր հատվածը, որ չէր վստահում մինչև հեղափոխությունը, այդ հատվածն էլ արդեն վստահում է։ «Ֆրանսիայի հայ համայնքը մյուս համայնքներից տարբերվում է նրանով, որ գրեթե հարյուր տոկոսանոց վստահություն կա իշխանությունների նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասելիքները մեծ են՝ լինի տնտեսական հարցեր, թե նաև ղարաբաղյան կոնֆլիկտը։

Վստահությունը, նրա խոսքերով, այնքան մեծ է, որ շատ հայեր այսօր ներդրումային ծրագրերով եկել են Հայաստան, իսկ մի մասն էլ սպասում են զարգացումներին, որ Հայաստան գան․«Վերջին ամիսներին շատ մեծ ներգաղթ է դեպի Հայաստան, նման բան երբեք չի եղել։ Մեկ բան էլ պետք է շեշտեմ՝ արտագաղթն էլ է շատ նվազել դեպի Ֆրանսիա»։ Ըստ նրա՝ շատերը սպասում են նաև ղարաբաղյան հարցի լուծմանը, որ վերադառնան, և այս հարցում նորից անվերապահորեն վստահում են Փաշինյանին։ Իհարկե, կա համայնքում սպասողական վիճակ, որ եթե ոչ զարգացած Հայաստան, այլ զարգացող Հայաստան կլինի։ «Մենք վստահ ենք, որ եթե նույնիսկ իշխանությունը չվերարտադրվի Նիկոլ Փաշինյանի տեսքով, գոնե վստահ ենք, որ իշխանությունը, միևնույն է, պատկանելու է ժողովրդին, և սա լինելու է հայրենադարձության գրավականը»,- ասաց Ժիրայր Թորգոմյանը։

Ֆրանսիայի հայկական համայնքին հուզող շատ հարցեր կան, մասնավորապես՝ համայնքի մասնակցությունն ընտրություններին, թե ինչ է մտածում Փաշինյանն այս ուղղությամբ, նաև ֆրանսահայ երիտասարդությանը հետաքրքիր է, թե ինչպես կարող են իշխանությունները խրախուսել Հայաստան վերադառնալու, արդյոք կա՞ն երաշխիքներ աշխատանք գտնելու հետ կապված։

«Այն գործարարները, որոնք ցանկանում են գալ ներդրումներ անել և եկամուտ ստանալ, դեռ սպասողական վիճակում են։ Անձամբ ես վերադառնալու եմ Հայաստան՝ ամենաուշը երկու-երեք տարուց, բայց դա պայմանավորված չէ Հայաստանի զարգացումներով»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում