Friday, 07 06 2024
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան

Ինչով է պայմանավորված գնային անկայուն վիճակը գյուղմթերքի շուկայում. «անբացատրելի զարգացումներ»

Գյուղմթերքի շուկայում գների էական տատանումներ են արձանագրվում, որին վերջերս անդրադարձավ նաև հանրապետության վարչապետը: Մեր թղթակցի խնդրանքով՝ շուկայում գնային տատանումների հնարավոր պատճառներն է ներկայացնում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Գյուղատնտեսական մթերքների գները շուկայում հաճախակի են էական տատանումներ արձանագրում: Երբեք էլ գյուղմթերքի շուկայում չի եղել գնային կայուն իրավիճակ, և դա տրամաբանական է:

«Անկայունությունը» պայմանավորված է մի շարք գործոններով. սեզոնայնություն, բնակլիմայական պայմաններ, երբ պայմանավորված վեգետացիայի վաղ կամ ուշ սկսվելով ապրանքների շուկայահանման ժամկետների, հետևաբար և գների շարժեր են լինում: Անգամ մեկ-երկու օրվա անձրևները ազդում են շուկայի գների վրա: Հետևաբար` տվյալ և նախորդ տարիների նույն օրերի գների համեմատությունը կարող է թյուրիմացությունների տեղիք տալ: Գյուղմթերքի գների հետ կապված մոնիթորինգ ենք իրականացնում Էջմիածնի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի (Մեյմանդար) մեծածախ շուկայում: Սեպտեմբերի սկզբների դրությամբ հանրապետությունում ամենաշատը սպառվող ապրանքատեսակների գնային վիճակագրությունը այդ շուկայում ունի հետևյալ պատկերը. բաց դաշտի լոլիկի մեծածախ գինը եղել է 150-200 դրամ:

Նախորդ տարիների համեմատությամբ որոշակի աճ կա: Ջերմոցային լոլիկի մեծածախ գինը տատանվել է 350-400 դրամի միջակայքում: Ջերմոցում աճեցվածը համային հատկանիշներով, միանշանակ, զիջում է բաց գրունտի լոլիկին, բայց ապրանքային տեսքով, գրավչությամբ՝ սա ավելի լավն է: Ինչ վերաբերում է լոլիկի գների աճին. դա պայմանավորված է հուլիսին գրանցված ջերմաստիճանի կտրում աճով: Վերջին օրերին այս առումով հակադարձում են, թե անցած տարի նույնպես ջերմաստիճանը բարձր էր, բայց դա չազդեց բերքի քանակների վրա:

Հարցն այն է, որ անցած տարի ջերմաստիճանի բարձրացումը տեղի ունեցավ աստիճանաբար: Այս տարի՝ կտրուկ, ընդ որում՝ ստվերում գրանցվեց 42-430, ինչն աննախադեպ էր: Հավելեմ, որ նախորդ տարիներին գիշերային ժամերին ջերմաստիճանը զգալիորեն նվազում էր, այս տարի՝ անգամ ուշ ժամերին բարձր ֆոնը պահպանվում էր: Ջերմաստիճանի նման կտրուկ բարձրացումը բույսի մոտ բերում է բերքի կտրում նվազեցման: Որոշ համայնքներում բերքի քանակի վրա ազդել է նաև լոլիկի՝ հարավամերիկյան ցեցի շեշտակի զարգացումը, որը պայմանավորված էր տաք ձմեռով: Ի տարբերություն մի քանի տարի առաջվա, երբ ցեցը նոր էր սկսել մասսայաբար տարածվել, այս տարի վիճակն ավելի լավ էր, բայց վատ էր անցած տարվա համեմատությամբ, երբ այն գործնականում վնաս չտվեց:

Այս տարվա համար հիվանդությունների, վնասատուների տարածումը, անգամ բռնկումները սպասելի էին և եղան: Ցուրտ ձմռան ընթացքում վնասատուների և հիվանդությունների ձմեռող փուլերը խիստ վնասվում են և կտրուկ նվազում է դրանց քանակությունը։ Տաք պայմաններում, ընդհակառակը: Նման իրավիճակներում պետք է լրացուցիչ, կանխարգելիչ մի քանի բուժում կատարել, բայց հիմա հասկանալի պատճառներով խորհուրդ չեմ տա: Ձմերուկի գները աննախադեպ բարձր էին: Մեծածախը հասավ մինչև 170-ի, մանրածախը մինչև 300-ի: Հունիսին, վաղահաս ձմերուկի գները շատ ավելի էժան էին: Տեղի ունեցածի հիմնական պատճառը հուլիսին ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն էր, որի արդյունքում բոստանի ցանքերը բավականին վնասներ կրեցին, ինչն ազդեց բերքի ու գնի վրա:

Մյուս կողմից՝ կար ջրամատակարարման որոշակի լարվածություն, ու մարդիկ ստիպված բոստանը ջրում էին նաև ցերեկային ժամերին, ինչը, հատկապես շոգ եղանակին, անթույլատրելի է: Նման դեպքերում բույսը պարզապես խաշվում, շարքից դուրս է գալիս։ Անցած տարիներին, թեկուզ փոքր քանակություններով ձմերուկ ու սեխ ենք արտահանել, այս տարի, թերևս, վերջին տասնամյակում առաջին անգամ, ՌԴ-ից մոտ 2000 տոննա ձմերուկ է ներկրվել, որից հետո գները իջան մինչև 130 դրամի: Հիմա արդեն շուկա է մտել միջին ժամկետում ցանված ձմերուկի պտուղն, ու սեպտեմբերի առաջին օրերին բարձրորակ ձմերուկի մեծածախ գինը 50-70 դրամ է:

Ինչ վերաբերում է կարտոֆիլի համեմատաբար բարձր գներին. այս տարի վաղահաս կարտոֆիլը Արարատյան դաշտում շուտ հասունացավ և հունիսին գինը կտրուկ նվազեց: Մինչև 60 դրամով դաշտից կարտոֆիլ էին վաճառում, որ ինքնարժեքից ցածր գին է: Տևական ժամանակ մեծածախ շուկայում կարտոֆիլի լճացում էր, վաճառքի միջին գինը 80 դրամից չէր անցնում: Որոշ ժամանակ անց որոշակի աճ արձանագրվեց՝ հասնելով 90-ից 110 դրամի: Դրանից հետո արդեն շուկայում առաջացավ բաց, որը լրացվում էր Լոռու մարզից, հետո Շիրակից ներմուծված կարտոֆիլով: Գինը տատանվում էր 110-120-ից մինչև 170-180 դրամի միջակայքում: Գնային այդ խաղը պայմանավորված էր անձրևային եղանակներով: Սեպտեմբերի առաջին օրերին սրա մեծածախ շուկայական միջին գինը կազմում է 120 դրամ:

Նշեմ, որ պաշտոնական տվյալներով՝ 2015թ. սեպտեմբերին կարտոֆիլի գինը շուկաներում եղել է 180 դրամ, 2016թ.-ին՝ 108 դրամ, 2017թ-ին՝ 93 դրամ: Մեր հաշվարկներով՝ առաջիկա 10-15 օրերին կարտոֆիլի գինը էապես կնվազի: Գների այս աճի կողքին մի շարք մթերքների պարագայում արձանագրվել է նաև նվազում: Ահավասիկ. Արարատյան դաշտում գլուխ սոխի և սխտորի ցանքերը բավականաչափ ավելացել են: Անցած տարիներին սխտորի գինը հասնում էր մինչև 2000-2500 դրամի: Վերջին դիտարկումների ժամանակ սխտորի գինը 300-600 դրամ էր:

Խաղողի պարագայում, չնայած որ առանձին հատվածներում գարնանային ցրտահարություն գրանցվեց, որից հետո հուլիսին պայմանավորված եղանակային անբարենպաստ զարգացումներով միլդյունի ակտիվացման դեպքեր գրանցվեցին, որոշ չափով ազդեց ընդհանուր բերքի վրա, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, բերքը վատ չի: Իմ տպավորությամբ՝ անցած տարվանից պակաս բերք չպետք է ունենանք: Ինչ վերաբերում է մթերումներին, որքան հասկանում եմ, գործարանների ամբարները դատարկ են:

Գինեգործներն էլ պնդում են, որ խաղողի մեծ քանակության կարիք ունեն: Պահանջարկը մեծ է և ես վստահ եմ, որ խաղողի մթերումների հարցում այս տարի պետք է, որ խնդիրներ չունենանք: Վարչապետի կողմից հանձնարարություն կա՝ կատարելու համապատասխան վերլուծություններ՝ պարզելու գնաճի պատճառները, և մենք սկսել ենք համադրել վերջին մի քանի տարիների գյուղմթերքի տվյալները: Բնականաբար, արդյունքները կներկայացնենք կառավարությանը:

Բայց պետք է նշեմ, որ գյուղատնտեսական շուկայում անբացատրելի զարգացումներ էլ կան՝ կապված գների հետ: Մեծածախ ու մանրածախ շուկաներում գների տարբերությունները շատ մեծ են: Պետք է հասկանանք, թե ինչումն է խնդիրը: Եվ ինձ համար, թերևս, ամենակարևորը. Հայաստանում շարունակ շահարկվում է, որ մեր սպառողը սոցիալապես անապահով է: Դա գյուղացու հաշվին չպետք է լինի: Սոցիալական խնդիրները պետք է լուծեն համապատասխան կառույցները և ոչ թե գյուղացու հաշվին: Գյուղացին պետք է շահեկան վիճակում լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում