Անցած չորեքշաբթի օրը Յոսեմիտի ազգային պարկում ջրվեժի ամենաբարձր կետից ցած է ընկել և մահացել 18-ամյա իսրայելցին։ Դատաբժշկական փորձագետների եզրակացության համաձայն՝ դա դժբախտ պատահար է եղել։ Ինչպես հաղորդել է The Times of Israel–ը՝ երիտասարդը, ամենայն հավանակնությամբ, ցանկացել էր սելֆի անել։ Նման դեպքեր վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում,– Tageszeitung–ում գրում է Սառա Կոլերը։ Հանուն խելահեղ սելֆիների շատերը պատրաստ են վտանգել կյանքը,– գրում է հեղինակը և փորձում է մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես առավելագույնս անվտանգ դարձնել սելֆիի ստացման գործընթացը։

«Ծոծրակին աչքեր չկան»,– գրում է Կոլերը և խորհուրդ տալիս համոզվել, որ հետևում չկան վտանգավոր զառիթափեր և առանց ճաղերի պատշգամբներ։ «Պետք է հասկանալ, թե ինչ է կարելի անել և ինչը՝ ոչ։ Պետք չէ Ջեյմս Բոնդ խաղալ և զբոսնել գնացքների տանիքներով։ Լավ է հեռու մնալ զենքից և առաջին հերթին հեռու պահել այն գլխից»,– խորհուրդ է տալիս հրապարակման հեղինակը։










































