Friday, 07 06 2024
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ

Սիրիա խումբ ուղարկելը վտանգավոր է. Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ

Հայաստանը վարչապետի հայտարարած ծրագրի շրջանակներում Սիրիա կուղարկի հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների, ինժեներների խումբ։ Խոսքը, ըստ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի՝ զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ։ Խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը և գործելու է Հայաստանի դրոշի ներքո։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշում է՝ սիրիական գործընթացներին մասնակցությունը պետք է վաղուց լիներ, այս փուլում, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ դա ռիսկեր է պարունակում։

«Ընդհանրապես՝ ունենալով այնտեղ համայնք, շատ պասիվ դիվանագիտություն ենք ցուցաբերել։ Կոնկրետ հիմա, այո՛, կատարվում է՝ հումանիտար նկատառումներից ելնելով, բայց օբյեկտիվ լինելու համար պետք է ասել, որ կարող են որոշակի անակնկալներ ու վտանգներ լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշում է՝ Հայաստանի դրոշի տակ հանդես գալը նշանակում է, որ մենք ներկայանում ենք որպես միջազգային իրավունքի սուբյեկտ երկու կռվող պետությունների կողքին. «Ես չէի համարձակվի ասել, որ դա աննկատ կանցնի, որովհետև տարածաշրջանն այժմ ահավոր վիճակում է գտնվում։ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Իրանը մահացու սխալ են գործում՝ ռմբակոծությունների գնալով։ Նույնիսկ այդ թեմայով նա ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսի հետ, կարծես թե, հակասության մեջ է մտել։ Ես կարծում եմ՝ Իդլիբում սպասվում են թեժ ռազմական գործողություններ, այնտեղ արյուն պետք է թափվի։ Հիմա այս իրադրության մեջ՝ մեր այնտեղ գտնվելն արդյոք անվտանգ է։ Ես չէի համարձակվի նման բան ասել»։

Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ սա կարող է բերել նրան, որ հայտնվենք Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ «Հույս ունենք, որ բանը դրան չի հասնի։ Ես այսօր խոսել եմ այն դիվանագետի հետ, որ այնտեղ լինելու է Հայաստանի նոր դեսպանը, նա իմ բարեկամն ու աշակերտն է, ասում է՝ ամեն բան կանենք, որ դեպքերն այդպես չզարգանան։ Բայց թե ինչ է հնարավոր անել՝ չեմ կարող ասել։ Մեր ներկայությունն այնտեղ պետք է լիներ մինչ այս, Հայաստանը միանգամայն պասիվ դիրքորոշում ուներ սիրիական բոլոր գործողությունների ոդիսականի ընթացքում։ Թե ինչպես կզարգանան դեպքերը, ցույց կտա ժամանակը, բայց ես շատ կուզեի, որ բարդություններ չլինեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ Նավասարդյանը ուշադրության արժանի է համարում այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները՝ անգամ Ղազախստանը ձեռնպահ են մնում որևէ ձևաչափով մասնակցությունից ու միջամտությունից։ Նավասարդյանը հիշեցնում է նաև, որ Աֆրինի հայտնի իրադարձությունների ժամանակ Թուրքիան ամեն կերպ ջանք է թափել, որ Ադրբեջանը ունենա մասնակցություն, սակայն Բաքուն նման քայլի չի գնացել։ «Մենք կարող ենք բարդություններ ունենալ, տարածաշրջանը շատ լարված է, մոտ ժամանակներում մենք կհասկանանք ինչպես կզարգանան դեպքերը, որովհետև Իդլիբում թեժ ռազմական գործողություններ են սպասվում»,-ասաց նա։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Սիրիայում իրավիճակը բարդ է, և ցանկացած քայլ վտանգավոր է։

«Նույնիսկ եթե Հայաստանը մեր դրոշի տակ է հանդես գալու, վիճակն այնքան խառն է, որ գերտերությունների շահերը բախվում են։ Բայց խումբ ուղարկելու հետ կապված կարող եմ ասել հետևյալը՝ դա զորախումբ չէ, հումանիտար առաքելության մասին է խոսքը։ Երբ մինչ այս ես լսում էի, որ Հայաստանը պետք է խումբ ուղարկի Սիրիա՝ կապում էի Ռուսաստանի շահերի հետ։ Այդ կոնտեքստում ես հասկանում եմ այդ քայլը, Ռուսաստանին պետք է, որ իր հետ կամ զուգահեռ նախաձեռնություններ լինեն, որ իրենց քայլերը լեգիտիմացվեն։ Դրանով մենք Ռուսաստանին «լավություն ենք անում» ու դրա փոխարեն ուժեղացնում մեր սուվերենությունը։ Բայց առանց այդ կոնտեքստի պետք է քննարկենք՝ արդյո՞ք պետք է, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե Հայաստանն այսկերպ փորձում է սիրաշահել Ռուսաստանին, որպեսզի մեր ներքին հարցերին Մոսկվան չմիջամտի, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ես դիտարկում էի հենց այդպես, բայց քանի որ մենք առանձին խումբ ենք ուղարկում մեր դրոշի տակ, ուրեմն պետք է մտածենք՝ արդյոք դա մեզ պետք է։ Խումբ ուղարկելն իմաստ կունենար այն դեպքում, երբ դու «լավություն անես» Ռուսաստանին, Ռուսաստանն էլ քո սուվերենության հարցով միջամտություն ցույց չտա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում