Friday, 07 06 2024
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է

Պորտալարերը պետք է կտրվեն, Հայաստանը պետք է անպայմանորեն ունենա ԱԱԾ իր համակարգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:             

Համացանցում է հայտնվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության տարածմանը հետևեցին վարչապետի խոսքը, ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ասուլիսը, խոսվեց այն մասին, որ փորձ է արվում այսպիսի մեթոդներով ու գործողություններով ուղղակի վիժեցնել Մարտի 1-ի բացահայտումը և կոռուպցիայի դեմ պայքարի այն աշխատանքը, այն ծավալները կասեցնել, որոնք իշխանությունը դրել է իր առջև:

-Դժվար է գաղտնի ծառայությունների աշխատանքը վերլուծելը:

-Դուք ավելի շատ քաղաքական տեսանկյունից կարող եք վերլուծել:

-Ես մի բան եմ նկատում. 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմ և անկախության ամրապնդում. մեր ժողովուրդը հստակ և դժվարությամբ գնում է պետականության և ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով, որի եզրափակիչ ակորդը հանրապետության վարչապետը Կրեմլում հնչեցրեց՝ ասելով, որ մենք պետք է հարգենք միմյանց ինքնիշխանությունը և ներքին գործերին չմիջամտելու սկզբունք կիրառենք: Առաջին հանրապետությունից այս կողմ ես չգիտեմ Հայաստանից մի քաղաքական գործիչ, որը նման համարձակություն է ունեցել և Ռուսաստանի հետ ինքնիշխանության և փոխհարաբերության հավասար մակարդակի հարց է դրել: Ես հակված եմ, որ այս ամբողջը կտեսնենք այս ընթացքի մեջ, մնացածը, երևի թե, ավելի լավ կհասկանանք առաջիկայում:

Տեսակետը, որ սա կարող է լինել արտաքին՝ մասնավորապես ռուսական գաղտնի ծառայությունների կողմից կատարված քայլ, արդեն իսկ շրջանառվում է քաղաքագիտական և հանրային տրամադրություններում, տեսնո՞ւմ եք հավանականություն, որ համակարգում կան դավաճանության տարրեր, որոնք ռուսական հատուկ ծառայությունների հետ գործակցաբար՝ հօգուտ հակահեղափոխության և ի նպաստ կոնկրետ անձանց շահերի, գաղտնի ձայնագրության բովանդակությունը տարածել են՝ փորձ անելով վիժեցնել հեղափոխության ընթացքը:

-Թավշյա հեղափոխությունն անհրաժեշտություն ունի խորանալու և ծավալվելու, ես դա տեսնում եմ: Ոչ ռուսական ծառայություն կլիներ, եթե փորձը չշարունակեր, որովհետև այն թթված տեսքը, որ ընդունել էին թավշյա հեղափոխության օրերին, ես այդ շղթայի մեջ եմ տեսնում այս բոլորը: Ինձ էլ էին զանգում ռուսական լրատվամիջոցներ և ասում, որ դա մայդան է, կարծես թե դա շատ վատ բան է, մայդանը Ուկրաինայի անկախության կռիվն է, որը մեր պարագայում չստացվեց: Եվ կա նաև ռուսական գաղտնի ծառայությունը, որը դարերով գալիս է, դարերով աշխատել է… Ճակատային իմաստով, Ապրիլյան պատերազմում Հայաստանը նվաճեց, ամրապնդեց անկախությունը. Սարի թաղ, «Էլեկտրիկ Երևան», «Սասնա ծռեր» և ժողովրդի հզոր պոռթկում… Պետք է ասեմ, որ վարչապետի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ մերձ ենք, շատ ճիշտ է, վարչապետի «մերձը» իմ ըմբռնման շրջանակներում է՝ մենք հարաբերվում ենք միմյանց հետ պետականորեն, բայց ոչ եղբայրության դարավոր ավանդույթներով, որը երբեք չի եղել, տարբեր մոդիֆիկացիաներ են եղել: Հիմա Հայաստանի անկախության դեմ կանգնել հնարավոր չէ: ԱԱԾ-ն երկար ժամանակ հետևողականորեն աշխատեց ջախջախել հայկական օլիգարխիային, որը Հայաստանի պետական շահերի թշնամին է, ռոբասերժական ռեժիմը սատրապություն էր, հիմա չէր լինի գաղտնի ծառայությունը, որ չփորձեր այդ ճանապարհով Հայաստանում ազդեցություն պահեր, բայց ռուսներին պետք է հորդորել, որ պետականորեն, որպես դաշնակցի մեզ հետ փոխհարաբերվի: Հիմա ռուսական ծառայություն է, թե չէ, դժվարանում եմ ասել, այնքան հայ կա՝ տարբեր տեղերում աշխատող, որոնց մենք ժամանակին ռուսուլման ենք անվանել, հինգերորդ շարասյուն և այլն, և կարող են այդ փորձն անել հայկական ծառայության միջոցով: Բայց մի հարց կա, որն ինձ համար անհայտ է, ով է կազմակերպել ինֆորմացիայի արտահոսք, որովհետև ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի խոսակցությունը բացառապես պետական ապահովության հեռագրահաղորդակցության միջոցներով է եղել, հետևապես, այստեղ արտահոսքի մասին է խոսքը: Այն տեսքով, որ հրապարակվել է, ինձ հաճելիորեն զարմացրեց ՀՔԾ պետի պնդումները, որ այդ ամենը օրենքով է արվել: Ինձ համար տարօրինակ էր, որ ԱԱԾ պետը ինչ-ինչ փաստարկներով պաշտպանության տակ է վերցնում գեներալ Խաչատուրովին, որովհետև քրեական հանցագործություն է, որի համար պիտի պատասխանատվության ենթարկվեն, հիմա արդարադատություն կլինի, կարդարանան, թե չէ, ինչպես նաև Ռ. Քոչարյանը կարդարանա, թե սա այլ հարց է, ամեն ինչ պետք է կատարվի իրավական պետության շրջանակներում, իրավունքը գերակա է, օրենքը ենթակա է, որովհետև օրենքը կարող է հակաիրավական լինել, սովետական ավանդույթն է: Այս խոսակցության մեջ ինձ տհաճություն պատճառեց այն, որ երկու հայ պաշտոնյաներ խոսում են ախպերության ոճով: Ախպեր ջան, ընկեր ջան, այսպես չի կարելի, պետք է դիմել՝ պարոն… Սա ավելի պետականամետ է, այսպես դիմելը մարդուն պարտավորեցնում է լինել պաշտոնյա, ոչ թե լինել ախպեր, քուր, նեպոտիստական հասարակության կապերի կրող: Նույնիսկ հեռախոսազրույցում պարտավոր են խոսել պաշտոնական լեզվով, դա կամրապնդի պետականությունը և ցույց կտա, ով ում շահերն է պաշտպանում:

Մենք այսօր սպասում էինք ավելի շատ բացատրություն, թե ինչպես է հնարավոր այսպիսի հեռախոսազրույցի գաղտնազերծումը, տարածումը: Ինչ է նշանակում սա: Երբ կարող է գաղտնալսվել ԱԱԾ պետի զրույցը, ուրեմն երկիրը ազգային անվտանգության իմաստով խնդիրներ ունի, և հասարակ քաղաքացին այլևս պաշտպանված չէ, և ԱԱԾ պետը չի բացառում, որ հնարավոր է՝ վարչապետին են լսում, պաշտպանության նախարարին են լսում, և այնքան հանգիստ է այս մասին խոսվում, սա ինչի՞ մասին է վկայում:

-Շատ բան է ասում, որովհետև այն երկիրը, որը քիչ ռեսուրս ունի, պետք է ունենա գերկատարյալ հատուկ ծառայություններ… Ես առաջարկ ունեմ, որ ԱԺ-ն ստուգեն, պատգամավորներից, ովքեր այլ երկրների հետ կապեր չունեն, հանձնաժողով ստեղծեն և ԱԱԾ պետից պահանջեն՝ ինքներդ պարտավոր եք ապահովել անվտանգությունը, ինչու է այդպիսի բան եղել, և նա, ուզի-չուզի, պիտի բացատրի, և չնայի որևէ երկրի միջամտությանը: Վարչապետն ասաց, որ միմյանց ներքին գործերին չպետք է միջամտել, և Պուտինը երջանիկ դեմքով նայում էր, այնպես որ սա լավագույնս առիթ է այդ վիճակը վերափոխել պետական անվտանգության համակարգի լավացման և այսպես նաև փորձել կտրել պորտալարերը, դա կլինի ՀՔԾ-ում, թե ԱԱԾ-ում, դա այլ հարց է: Պորտալարերը պետք է կտրվեն, Հայաստանը պետք է անպայմանորեն ունենա ԱԱԾ իր համակարգը՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների գծով, սա առիթ է Ավգյան ախոռները մաքրելու համար:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում