Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը հայտնել է 2014 թվականի իր գլխավոր նպատակների մասին: Ֆուտբոլիստը ցանկանում է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ, իսկ Գերմանիայի հավքականի կազմում «Մունդիալ-2014»-ի հաղթող դառնալ:
«Ջանք չեմ խնայի Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տանելու համար: Նախորդ մրցաշրջանում մեզ չհաջողվեց անել դա, և այժմ մենք մեծ ցանկություն ունենք նվաճելու մրցաշարի գավաթը:
Ինչ վերաբերում է ազգային թիմին, ապա ցանկանում եմ աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթող դառնալ: Սակայն ազգային թիմում ելույթ ունենալու համար ես պետք է ինձ լավ դրսևորեմ «Բորուսիա»-ում: Պատրաստվում եմ հիանալի խաղ ցուցադրել ազգային առաջնության երկրորդ շրջանում»,- Bild-ը մեջբերում է Գրոսկրոյցի խոսքերը:








































