Սաուդյան Արաբիայում հետաքննում են տարօրինակ դեպքը՝ մասնատված մարմնի անկումը երկնքից: Ոստիկանություն էր դիմել Ջիդա քաղաքի բնակիչը, ով հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես են երկնքից ճանապարհի խաչմերուկին թափվել մարդու մարմնի մնացորդները՝ հայտնում է AFP-ն:
Նախաքննությունը պարզել է, որ մարդն ընկել է օդանավից: Հավանաբար նա, թաքնվելով շասսիի համար նախատեսված հատվածում, փորձել էր հատել սահմանը: Վտանգավոր փորձը հանգեցրել է մահվան:
Նմանօրինակ դեպք էր տեղի ունեցել նաև մի քանի տարի առաջ, երբ տղամարդը կրկին նույն հատվածում թաքնված սառել ու մահացել էր: